Մարմնավաճառության համար օրենսդրությամբ սահմանված 1000-1500 դրամ տուգանքը բավարար չէ մարմնավաճառության դեմ պայքարի համար։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: «Իրենք էլ ընտելացել են, վարժվել, գիտեն իրենց իրավունքները: Քանի անգամ կարելի է նույն մարդուն տանել-բերել ու չպատժել։ Իրականում մնում են անպատիժ»,- ասաց ոստիկանապետը։ Ըստ նրա՝ նման երևույթները մեր ազգին խորթ են։
«Ամեն դեպքում լավ է, որ ինտեգրվում ենք եվրոպական ընտանիքին, մեր մոտեցումները փոխում ենք կյանքի նկատմամբ, մարդու իրավունքների նկատմամբ: Բայց դա մեր ազգին հարիր չէ, սովորույթներին հարիր չէ, պատիվ չի բերում մեզ»,- ասաց ոստիկանապետը հավելելով, որ ինքը ցավում է, երբ որևէ հայազգի աղջկա տեսնում է այլազգի երիտասարդների հետ։ «Երբ ուրիշ տեղ տեսնում ենք՝ նորմալ ենք համարում, բայց երբ մեր աղջիկներին ենք տեսնում այդ վիճակում, սրա-նրա հետ տարբեր ազգությունների, ես որպես հայ մարդ ցավում եմ»,- նշեց Ա. Սարգսյանը:











































