Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ Իսպանիայի Լա Լիգայի 18-րդ տուրում կայացած «Սելտա»-ի դեմ խաղում (3:0) իր սաները տպավորիչ խաղ չէին ցուցադրում:
«Իմ թիմը լավ չէր խաղում: Դա հատկապես վերաբերում է առաջին խաղակեսին: Արձակուրդից հետո դա նորմալ է: Համապատասխան արագություն չէինք կարողանում հաղորդել, բայց ամենակարևորը հաղթանակն է:
Երկրորդ խաղակեսում ավելի արդյունավետ էինք գործում: Ցանկանում եմ առանձնացնել Դանիել Կարվախալին ու նրա ներդրումը թիմի հաղթանակում»,- հայտարարել է Անչելոտին:







































