Tuesday, 16 06 2026
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը

Երբ է տեղի ունենում դավաճանություն. Ինչու է լռում Ռուբեն Հայրապետյանը…

Ազգերի լիգայի խաղարկության Մակեդոնիա-Հայաստան հանդիպման շուրջ տարատեսակ կարծիքներն ու պնդումները շարունակվում են: Հիշեցնենք, որ ցուցադրելով խիստ տարօրինակ խաղ՝ Հայաստանի ազգային հավաքականը պարտվել էր 2:0 հաշվով: Ընդ որում, դաշտի տերերը խաղադաշտում չարեցին ոչինչ: Մակեդոնացիները 3 միավոր վաստակեցին առանց ջանքեր գործադրելու: Երկրպագուների զգալի մասը վստահ է, որ տեղի է ունեցել սաբոտաժ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Սեպտեմբերի 22-ին Հայրապետյանը հեռանալու է ՀՖՖ ղեկավարի պաշտոնից, և Մակեդոնիայի հետ հանդիպումը վերջինն էր նրա համար: Եվ ահա երկրպագուները վստահ են, որ Հայրապետյանի հրահանգով մեր ֆուտբոլիստներն ուղղակի տվել են խաղը՝ հարված հասցնելով մեր երկրի հեղինակությանը:

Թավշյա հեղափոխությունից հետո սաբոտաժի դրսևորումների մեկ անգամ չէ, որ ականատես ենք եղել: Տապալված ՀՀԿ-ն ամեն գնով ցանկանում է հարված հասցնել Նոր Հայաստանի կառավարությանը, և որոշ դեպքերում դա կարծես ստացվում է: Խոսվում է նաև Մակեդոնիա-Հայաստան մրցավեճի պայմանավորված լինելու մասին: Մասնավորապես, դիտարկումների համաձայն՝ վերջին խաղում Հայրապետյանը որոշել էր 4-5 միլիոն եվրո աշխատել: «Ինձնից շատ ոչ ոք չի ցավել այդ անհաջողությունների համար: Միշտ իմ աշխատանքը մեծ նվիրվածությամբ ու ազնվությամբ եմ կատարել, ես չէի կարող այդքան մեծ դժվարությամբ ստեղծածը թողնել»,- ասել է Հայրապետյանը:

Նրա համար հատկապես ցավալի է, որ այդ խաղում Հայաստանը պարտություն է կրել, ու հայերի կողմից խաղը վաճառելու հետ կապված խոսակցություններ են եղել: «Պետք է կարգի բերել հավաքականն ու վերացնել դավաճանությունը: Ալբանիայի դեմ խաղը մեծ ձախողում ու դժբախտություն էր մեզ համար: Մինչև մեղավորներին չհանենք ջրի երես, ոչնչի չենք հասնի: Երբ հավաքականը լավ էր խաղում, ողջ ազգի սեփականությունն էր դարձել, ու ես դրա համար անչափ ուրախ էի: Սակայն երբ սկսվեցին անհաջողությունները, միայն ինձ ու ֆեդերացիային են մեղադրում: Ես համամիտ եմ բոլոր երկրպագուների հետ՝ իսկապես շատ վատ ենք խաղացել: Միասին պետք է ելքեր գտնենք այս իրավիճակից դուրս գալու համար»,- նման հայտարարությամբ Հայրապետյանը հանդես էր եկել 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլից հետո:

Այս շրջափուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը Երևանում 0:3 հաշվով զիջել էր Ալբանիային: Վստահաբար հայտարարելով, որ տեղի է ունեցել դավաճանություն, Ռուբեն Հայրապետյանը քավության նոխազ դարձրեց մեր առաջատար մի քանի ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանին, Գևորգ Կասպարովին, Ռոբերտ Արզումանյանին և այլոց: Հայրապետյանը նշել էր նաև, որ ցանկություն է ունեցել հրաժարական տալու, սակայն չի գնացել այդ քայլին մեղավորներին բացահայտելու և պատժելու համար:

Ֆուտբոլասերներն անհամբեր սպասում են Հայրապետյանի արձագանքին Մակեդոնիայի հետ հանդիպմանը: Արձագանքը կարծես ուշանում է և, ըստ ամենայնի, չի էլ լինի: Եվ սա այն դեպքում, երբ խաղի բնույթով Մակեդոնիա-Հայաստան մրցավեճը շատ ավելի տարօրինակ և անփառունակ էր, քան Հայաստան-Ալբանիա հանդիպումը:

Հասկանալի է, որ Սկոպյեում տեղի ունեցած խաղը վերջինն էր Հայրապետյանի համար, բայց այս հանգամանքը ամենևին չի ազատում նրան պատասխանատվությունից: Ի՞նչ է ստացվում՝ դավաճանություններ լինում են այն ժամանակ, երբ դրանք ձեռնտու են Հայրապետյանին: Որոշ ֆուտբոլիստների ազգի դավաճան սարքելով՝ Հայրապետյանը փորձեց արդարացնել և մոտիվացնել ՀՖՖ նախագահից չհեռանալու որոշումը: 2016 թվականի աշխարհի առաջնության շրջափուլում Հայաստանի հավաքականը ցույց էր տվել պատմության մեջ ամենախայտառակ արդյունքը՝ 2 միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Այս արդյունքից հետո Հայրապետյանի հրաժարականն անխուսափելի էր թվում, բայց…

Տեղի ունեցավ «դավաճանությունը», որը մինչ օրս Հայրապետյանը չբացահայտեց: Ավելին, Ազգերի լիգայից առաջ, երբ տեղի չէր ունեցել թավշյա հեղափոխությունը, հավաքականը ուժեղացնելու և հերոսանալու ակնկալիքով Հայրապետյանը թույլ տվեց հավաքական վերադառնալ ազգի «դավաճան» Յուրա Մովսիսյանին:

Ռուբեն Հայրապետյանի ռեժիմի մղձավանջային ժամանակաշրջանը կարելի է ավարտված համարել: Ավարտվեց իրական դավաճանությամբ: Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները դարձել են հասարակության «աչքի գրողը»: Ֆուտբոլասերն այլևս չի ցանկանում այս կազմը տեսնել: Նշենք, որ խայտառակ հանդիպումից հետո խոսել է միայն Վարդան Մինասյանը: Վերջինս չէր կարող չխոսել, քանզի ՖԻՖԱ-ի կանոնադրության համաձայն՝ ազգային թիմի գլխավոր մարզիչը պետք է ներկայանա հետխաղյա մամուլի ասուլիսին: Մյուս բոլոր ֆուտբոլիստների, մարզիչների, ՀՖՖ ներկայացուցիչների մեկնաբանությունները այդպես էլ չտեսանք: Ի՞նչ է սա նշանակում: Մի՞թե երկրպագուն արժանի չէր պարզաբանման, օրինակ, հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի կողմից՝ «հո թողել թռնելով չի»:

Ռուբեն Հայրապետյանի և ֆուտբոլիստների լռությունը և հնչեցված մեղադրանքներն անարձագանք թողնելը էլ ավելի են հավաստիացնում պնդումները, որ Մակեդոնիայի հանդիպման ժամանակ տեղի է ունեցել դավաճանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում