ԱՄՆ-ում երկուշաբթի խիստ ցրտերի պատճառով հետաձգվել են ավելի քան 3 հզ. չվերթներ՝ հաղորդում է CNN-ը:
Նյու Յորքում գիշերվա ընթացքում ջերմաստիճանը նվազել է 17 աստիճանով, իսկ մինչև օրվա վերջը կարող է հասնել -21 աստիճանի:
Չիկագոյում կարող է ցրտել մինչև -31С, իսկ առավոտյան քաղաքում -26С էր:
Ջերմաստիճանն անցնում է բոլոր ռեկորդները, իսկ շարունակվող ձյան տեղումների պատճառով որոշ նահանգներ մնացել են առանց էլեկտրականության:
Գործակալությունը նշում է, որ Ատլանտայում ավելի ցուրտ է, քան Մոսկվայում, իսկ Չիկագոյում այնքան ցուրտ է, որքան Սիբիրում:









































