Աֆղանստանի հարավային ռազմական մեծ կարևորություն ունեցող մարզը` Հիլմենդը, կանցնի թալիբների վերահսկողության տակ անմիջապես այն բանից հետո, երբ ընթացիկ տարում բրիտանական զորքերը լքեն այն: Ինչպես հաղորդում է Times թերթը, այս մասին նախազգուշացրել է Մեծ Բրիտանիայի զինվորական հրամանատարությունը:
Թերթի փոխանցմամբ` արդեն հիմա Հիլմենդում գտնվող Աֆղաստանի կառավարական զորքերի զինծառայողները մարզի պարեկությունն իրականացնում են ապստամբների հետ համատեղ:
Այսօրվա դրությամբ Աֆղանստանում գտնվում է 5200 բրիտանական զորախումբ: Նրանց մեծ մասը տեղակայված է երկրի հարավում: Առաջիկա 12 ամիսներին Մեծ Բրիտանիայի մարտական զորամասերը դուրս կբերվեն Աֆղանստանից:
Թերթը միևնույն ժամանակ անդրադառնում է ԱՄՆ-ի և Աֆղանստանի ներկայիս կառավարության միջև այն համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների բադություններին, որը թույլ կտա երկրի տարածքում տեղակայել արևմտյան հրահանգիչներին:
Արդյունքում սպառնալիք կա, որ NATO-ի զորքերի դուրս բերումից հետո Աֆղանստանում իսկական աղետ կլինի` ընդգծում է թերթը:











































