Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Երևանում կայացել են Հայաստանի և Վրաստանի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրում Վրաստանի վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցը, որի ժամանակ քննարկվել են երկկողմ բարեկամական հարաբերությունների ընթացքը և հետագա զարգացման հեռանկարները:

Ողջունելով Վրաստանի վարչապետին` Հայաստանի վարչապետը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ,

Նախ թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ շնորհավորել` Վրաստանի վարչապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ցանկանալ, որ հաջողությամբ իրականացնեք այն բոլոր ծրագրերը, որ ունեք ի բարօրություն Վրաստանի և ի նպաստ մեր հարաբերությունների բարելավման:

Ես ջերմությամբ եմ հիշում իմ այցը, որ կատարեցի Վրաստան վարչապետ ընտրվելուց հետո և հույս ունեմ, որ Ձեր այցի արդյունքում այն լավատեսությունը, որ մենք ունեցանք իմ այցի արդյունքներով Վրաստան, կկրկնապատկվի:

Վրաստանում ես մեր հարաբերությունների նոր բանաձև առաջարկեցի, որի էությունը հետևյալն է. Վրաստանը, վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործողություններում և մտադրություններում չկա որևէ դավադրություն, նեգատիվ մտադրություն, որևէ սպառնալիք, և հայ ժողովուրդն ու Հայաստանի Հանրապետությունը պետք է վստահ լինեն, որ Վրաստանի և վրաց ժողովրդի գործողություններում ու մտադրություններում չկա որևէ դավադրություն, որևէ սպառնալիք և վատ մտադրություն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի նկատմամբ»:

Ես ուզում եմ այս այցի կապակցությամբ այդ բանաձևը զարգացնել ևս մի այսպիսի նրբությամբ. կարծում եմ, որ և Հայաստանի Հանրապետությունը, և Վրաստանն իրենց գործողություններում, արտաքին հարաբերություններում պետք է չմոռանան մեր հարևանության առանձնահատուկ բնույթը:

Համենայն դեպս, ես վարչապետ ընտրվելու առաջին օրից հենց այդպես էլ վարվել եմ, և համոզված եմ, որ այդպես վարվում եք նաև Դուք, և այդպես վարվում են Վրաստանի իշխանության բոլոր ներկայացուցիչները: Բարով եք եկել»:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր խոսքում ասել է. «Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այսպիսի ջերմ ընդունելության համար: Ինձ համար միշտ ուրախալի է Երևան ժամանելը:

Կարծում եմ, որ այն հարաբերությունները, որ դարերի ընթացքում ձևավորվել են մեր երկու պետությունների միջև, իսկապես կարևոր են: Չէ՞ որ մենք նոր էջից չենք սկսում մեր պատմությունը. դա բազմադարյա պատմություն է, որը զարգացնելու ենք:

Դուք գիտեք, որ Վրաստանն անցել է բարեփոխումների երկար ճանապարհ, և այդ ճանապարհը լի էր մարտահրավերներով: Մեր նոր ծրագրերը ևս պատվախնդրությամբ, ամբիցիայով լի են և աշխատում ենք նոր բարեփոխումների ուղղությամբ, և կարծում ենք` կհամագործակցենք այդ ուղղությամբ: Միջազգային ֆինանսական ինստիտուտները Վրաստանը դիտարկում են որպես բարեփոխիչ, և կարծում եմ` մեր փորձով կկիսվենք նաև ձեզ հետ, եթե անհրաժեշտ լինի:

Այսօր մեր առևտրաշրջանառությունը 400 մլն ԱՄՆ դոլար է կազմում, սակայն, կարծում եմ, որ դա բավարար չէ, ողջ ներուժն օգտագործված չէ: Կարծում եմ` այս ուղղությամբ կարևոր քայլեր կարելի է անել: Մենք առավելագույնս կողմնորոշված ենք, որ զարգացնենք մեր քաղաքական, տնտեսական հարաբերությունները, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում»:

Նիկոլ Փաշինյանի և Մամուկա Բախտաձեի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Երկուստեք արձանագրելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը` Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս համատեքստում կողմերը կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը և պայմանավորվածություն ձեռք բերել` հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում:

Անդրադառնալով երկկողմ առևտրաշրջանառության ծավալին, որը կազմում է 400 մլն ԱՄՆ դոլար` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարները համակարծիք են եղել, որ այդ ցուցանիշը բավարար չէ, և առկա է մեծ ներուժ` ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար:

Մամուկ Բախտաձեն նշել է, որ պետք է ակտիվ աշխատել առևտրաշրջանառության ծավալըը 1 մլրդ ԱՄՆ դոլարի հասցնելու համար և առաջարկել ՀՀ վարչապետին` տնտեսական թիմերի առջև խնդիր դնել այդ ճանապարհին առկա խոչընդոտները վերհանելու և դրված նշաձողին հասնելու համար:

Նիկոլ Փաշինյանը և Մամուկ Բախտաձեն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին, ընդգծել հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը` տարածաշրջանի անվտանգության և խաղաղության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը և Մամուկա Բախտաձեն մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարների շուրջ, որոնք, երկու երկրների վարչապետների կարծիքով, կնպաստեն տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, ապրանքաշրջանառության աճին և կայունության ապահովմանը:

Զրուցակիցներն ընդգծել են նաև միջազգային կառույցներում ներգրավվածության և արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ միմյանց կենսական շահերի հստակ գիտակցմամբ ու հարգմամբ։

Հայ-վրացական հումանիտար կապերի սերտացման համատեքստում վարչապետներ Փաշինյանը և Բախտաձեն կարևորել են շարունակական համագործակցությունը մշակութային, կրթական կապերի ամրապնդման, երիտասարդների միջև փոխճանաչելիության բարձրացման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում