Միջազգային նավատորմի անձնակազմը, որը պետք է Սիրիայից դուրս բերի քիմիական զենքի պաշարները, Միջերկրական ծովում անցկացրել են զորավարժանքներ` թունավոր նյութերի տեղափոխման ժամանակ արտակարգ դրության դեպքում` հաղորդում է Reuters-ը:
Դանիայի և Նորվեգիայի դրոշներով, ինչպես նաև չինական և ռուսական նավերը պատրաստվոմ են սիրիական Լաթաքիա նավահանգստից վերցնել ավելի քան 1000 տոննա իպրիտ և այլ վտանգավոր քիմիական նյութեր:
Քիմիական նյութերը նախատեսվում էր դուրս բերել դեռևս մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն առաքելությունը հետաձգվում է վատ եղանակային պայմանների, Սիրիայում չդադարող մարտերի պատճառով:
Նախատեսվում է, որ նավերը սիրիական քիմիական զենքը կհասցնեն իտալական նավահանգիստ, որտեղ այն կբարձեն ամերիկյան նավի վրա, որտեղ էլ քիմիական զենքը կոչնչացվի:









































