Daily Star-ի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 12-14.5 մլն եվրո: 2013 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստը մոտ էր անգլիական ակումբ տեղափոխությանը:
Կոենտրաոն դժգոհ է պահեստային խաղացողի կարգավիճակից և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը:









































