Թուրքական Haber լրատվականը հայտնում է, որ մշտական տեղակայման բազայից հանվել են տանկեր, ինքնագնաց հրետանիներ և զրահամեքենաներ և տեղափոխվում են Սիրիա, Կիլիս:
Թուրքական զորքերի տեղակայումը տեղի է ունենում Թեհրանում՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի անարդյունք գագաթնաժողովի շրջանակներում: Երեք կողմերը չեն կարողացել փոխզիջման հասնել Թուրքիայի սահմանակից Իդլիբ գավառի սիրիական ապստամբների վերջին հենակետի հարցում:

Գագաթնաժողովից անմիջապես հետո սկսվեց Իդլիբի և Հյուսիսային Համայի ապստամբ դիրքերի ինտենսիվ ռմբակոծությունը: Թուրքիան, իր հերթին, հայտարարել է Սիրիայի հետ սահմանին «վթարային անվտանգության միջոցների» ներդրման մասին:








































