Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի շրջանակներում կայացած «Սուոնսի»-ի դեմ հանդիպմանը պարտություն կրելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը հայտնել է թիմի կազմը հզորացնելու անհրաժեշտության մասին:
«Մենք թիմի կազմը հզորացնելու անհրաժեշտություն ենք զգում: Բայց ինչպե՞ս ձեռք բերել ուժեղ ֆուտբոլիստների իրավունքներ հունվարին:
Անիմաստ է խոսել այդ կապակցությամբ ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ցանկանում նոր, հզոր ֆուտբոլիստներ ունենալ թիմի կազմում, այլ պարզապես հարմար տարբերակներ տրանսֆերային շուկայում պարզապես չկան»,- ասել է շոտլանդացին:







































