Դամասկոսի հյուսիսային թաղամասում՝ Մասակին-Բերզիում, կիրակի օրը սիրիական զինվորականներին գերին են հանձնվել 200 գրոհայիններ: Ապստամբների՝ զենքերը վայր դնելու և դիմադրությունը դադարեցնելու որոշման վրա ազդել են տեղի բնակիչները, ովքեր իշխանությունների հետ շփման ժամանակ հանդես են եկել որպես միջնորդ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ Մասակին-Բերզին Դամասկոսի երրորդ թաղամասն է, որտեղ կառավարական ուժերի և ընդդիմադիր խմբավորումների միջև գործել է փոխհամաձայնությունը: Ավելի վաղ այս փորձը հաջողությամբ իրագործվել է Մուադամիում և պաղեստինցի փախստականների ճամբարում՝ Յարմուկում:









































