Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չե՞ն ոչնչացնի միմյանց

Հասարակական-քաղաքական շրջանակներում քննարկման թիվ մեկ թեման շարունակում է մնալ անցած տարեվերջին սկիզբ առած Ռ. Քոչարյան-Տ. Սարգսյան հեռակա բանավեճը: Ներկայացնում ենք galatv.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանի հետ:

-Պարոն Սաֆարյան, ինչ եք կարծում, ինչու՞ հանկարծ տարեվերջին սկիզբ առավ քաղաքական երկու հայտնի գործիչների հրապարակային բանավեճը: 

-Ըստ էության, հրապարակային խոսքի մակարդակով նախաձեռնողը կամ սկսողը Տիգրան Սարգսյանն էր, ով իր ասուլիսում խիստ գնահատականի արժանացրեց Քոչարյանին: Գործողությունների մակարդակով Տիգրան Սարգսյանն էր պատասխանողը, այսինքն ի նկատի ունեմ այն, որ Ռ. Քոչարյանն ավելի վաղ էր միջնորդավորված սկսել Տիգրան Սարգսյանի քննադատությունը և նրա պաշտոնանկության նպատակ հետապնդող գործողություններ: Հետևաբար այս կտրվածքով դա ընդամենը շատերի համար ջրի երես հանեց այն կոնֆլիկտը, որը քաղաքական չէ, գաղափարական չէ, տեսանելի չէր շատերի համար, բայց գոնե վերլուծաբանների, փորձագետների համար ակնհայտ էր, որ դեպի տարեվերջ ճնշումները Տ. Սարգսյանի ուղղությամբ ավելանալու են, որպեսզի նա ազատվի վարչապետի աթոռից: Մինչդեռ Տ. Սարգսյանը ասուլիսի ընթացքում ցույց տվեց, որ ինքը հեռանալ չի պատրաստվում, ավելի ստույգ տեսանելի էր, որ դա ոչ միայն իր կարծիքն է, այլ նաև Սերժ Սարգսյանի:

-Ռ. Քոչարյանի՝ Տ. Սարգսյանի հասցեին ուղղված սուր քննադատությունը արդյո՞ք նշանակում է, որ նա հավակնում է վարչապետի աթոռին:

-Որքան էլ ոմանք պնդեն, թե Ռ. Քոչարյանը չի ցանկանում վերադառնալ վարչապետի աթոռին, ես չեմ կիսում այդ գնահատականը, իմ դիտարկմամբ ճիշտ հակառակը, վերջին տարիների ընթացքում նախագահությունը թողնելուց հետո նա մի քանի փորձ արել է վերադառնալու և այժմ էլ չի հրաժարվում այդ մտքից: Այնպես որ իրականում նա փորձում է հասկացնել Ս. Սարգսյանին, որ քեզ եմ փոխանցել իշխանությունը, քեզանից էլ ստանալու եմ այն, մինչդեռ կարծես թե դրան հավանություն չի տալիս Սերժ Սարգսյանը:

-Ո՞ր ուժերի միջոցով ու օգնությամբ եք հնարավոր համարում Ռ. Քոչարյանի վերադարձը:

-ԲՀԿ-ն իր գործելակերպով և Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքով չի էլ թաքցրել, որ այդ կուսակցության զգալի հատվածը նախընտրում է Քոչարյանին, և նույնիսկ այս օրերի ընթացքում, երբ Քոչարյան – Տ. Սարգսյան փոխհրաձգությունները գնացին, ԲՀԿ ներկայացուցիչներն ակնհայտ պաշտպանեցին Քոչարյանի տեսակետը, այսինքն ԲՀԿ-ն թիվ մեկն է: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, եթե հաշվի առնենք, որ ՀՅԴ-ական որոշ պաշտոնյաներ Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնների են նշանակվում ինտենսիվորեն, կարելի է մտածել, որ Սերժ Սարգսյանը փորձում է սիրաշահել այդ կուսակցությանը և դուրս հանել այն քոչարյանական ուղեծրից: Եվ վերջապես ՀԱԿ-ը շարունակում է քաղաքագիտական վերլուծության շրջանակներում սերտ համագործակցությունը ԲՀԿ-ի հետ, այսինքն ստացվում է, որ ՀԱԿ-ը թիրախի տակ է պահում Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ն՝ Տիգրան Սարգսյանին, և արդյունքում ստացվում է, որ երկուսով թիրախի տակ են պահում կարծես թե ողջ իշխանությանը, բայց Ռոբերտ Քոչարյանին դա շատ քիչ է հետաքրքրում, այս առումով նրա համար ամենակարևորը վարչապետի աթոռն ազատելն է:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ԳԱԼԱ-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում