«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը օրեր առաջ առաջարկել էր Երևանի ավագանու թեկնածուներին ավագանու առաջիկա ընտրությունների ընթացքում «քննարկել ու ընդհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ»:






































