Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Էզեկիել Լավեսին հայտնվել է Դորտմունդի «Բորուսիա»-ի ուշադրության կենտրոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պաշտոնապես 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ և ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվելու է մյունխենյան ակումբ:
Լավեսին դժգոհ է ֆրանսիական ակումբում իր կարգավիճակից և կարող է փոխել ակումբային գրանցումը:
Սպասվում է, որ մոտ երկու շաբաթից «Բորուսիա»-ն պաշտոնական առաջարկ կանի ՊՍԺ-ին:







































