Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը ժամանակից շուտ կվերադառնա արձակուրդից և կսկսի մարզվել անհատական ծրագրով:
Նախատեսվում է նաև, որ Յուրան, ինչպես նաև վնասվածքներից ապաքինվող «Սպարտակ»-ի մյուս ֆուտբոլիստները` Սալվատորե Բոկետին, Սերդար Տասկին և Ռոմուլոն առաջիկա շաբաթվա սկզբից կմարզվեն Իսպանիայում` ֆիզիկական պատրաստվածության մարզիչներ Էդու Դոմինգեսի և Լուիս Կասաիս Մարտինեսւ գլխավորությամբ: Այդ մասին հայտնում է մոսկովյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Սպարտակ»-ի բժշկական շտաբի ղեկավար Միխայիլ Վարտապետովը հայտնել է, որ այդպիսով Մովսիսյանը և նշված մյուս ֆուտբոլիստները կարող են արագ անցնել ադապտացման փուլը և սկսեն մարզվել ընդհանուր թիմի հետ: Նախնական կանխատեսումների համաձայն` «Սպարտակ»-ի վնասվածք ստացած ֆուտբոլիստները կարող են միանալ թիմին ԱՄԷ –ում առաջին հավաքի ժամանակ, որը կայանալու է հունվարի 24-ին:








































