Saturday, 18 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Անփոխարինելի Սերժ Սարգսյանի անխուսափելի անկումը

Վարչապետ կդառնար Սերժ Սարգսյանը, թե որևէ այլ հանրապետական, միևնույն է, իշխանափոխություն լինելու էր, օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Բաղդասարյանն այդպես արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մասին հարցին, որ երկրորդ նախագահն արել էր ռուսական ՆՏՎ հեռուստաընկերությանը: Մասնավորապես, Քոչարյանը հայտարարել էր, որ հեղափոխության պատճառը Սերժ Սարգսյանի սխալն էր՝ Սահմանադրության փոփոխությամբ ու վարչապետի պաշտոնին առաջադրվելով: Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը, անկասկած, ունի մի շարք շարժառիթներ՝ սկսած նրանից, որ, ի վերջո, ՀՀԿ-ն էլ պատասխանատու է Սարգսյանի «սխալի» համար, քանի որ թե՛ Վահրամ Բաղդասարյանը, թե՛ բոլոր կուսակիցները կամ գոնե խմբակցությունն ամբողջ կազմով նրան հռչակել էր անփոխարինելի:

Այսինքն՝ կարող էին կասեցնել սխալը, սակայն ոչ միայն չարեցին, այլև խթանեցին: Հետևաբար, Բաղդասարյանն ունի ինքնարդարացման կարիք, ինչպես այլ կուսակցականներ: Սակայն ինքնին հայտարարությունը, թե, միևնույն է, իշխանափոխություն լինելու էր, ունի ուշագրավ տողատակեր: Փաստորեն, Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ տեղի ունենալիքն անխուսափելի էր: Այդ դեպքում, իհարկե, հարց է առաջանում, թե մայիսի 1-ին Վահրամ Բաղդասարյանն իր խմբակցության հետ ինչի՞ն էր դիմադրում, եթե համարում են, որ միևնույն է, իշխանափոխություն լինելու է: Թե՞ դիմադրում էր, որ այն լինի ավելի համոզիչ: Մյուս կողմից՝ արդյո՞ք Բաղդասարյանի հայտարարության մեջ չկա ակնարկ, որ Սերժ Սարգսյանը, այսպես ասած՝ վարչապետության գնալով, դրանից առաջ սահմանադրական մոդելի փոփոխություն իրականացնելով կանխել է իշխանափոխության անցանկալի կամ վատթարագույն տարբերակը, իհարկե՝ իր համար անցանկալի և վատթարագույն տարբերակը, նաև գուցե որոշ ՀՀԿ-ական շրջանակների:

Ըստ այդմ՝ արդյո՞ք Վահրամ Բաղդասարյանը չի ակնարկում, որ, եթե Սերժ Սարգսյանը չդառնար վարչապետ, ապա իշխանափոխություն դարձյալ կլիներ, բայց արդեն դա կլիներ բոլորովին այլ ձևի և բովանդակության, ինչից խուսափելու համար էլ իրենք գնացել են այդ քայլին և, ըստ էության, դիմադրել՝ առաջադրելով Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյա՞նն էր անելու այդ իշխանափոխությունը Սամվել Կարապետյանի հետ, Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը: Մի բան հստակ էր, որ Սերժ Սարգսյանը նրանց բոլորին զրկել էր «ինստիտուցիոնալ» ճանապարհով իշխանության գալու հույսից, ավելի երկարաժամկետ առումով նաև խաղի մեջ ներգրավելով նախագահ Արմեն Սարգսյանին:

Ըստ այդմ` Հայաստանում իշխող համակարգի այն սեգմենտները, որոնք ունեին իշխանության կամ դրա որոշիչ փաթեթի հավակնություն, կանգնած էին դիլեմայի առաջ․ կամ հրաժեշտ տալ այդ հավակնությանը և համակերպվել, որ այլևս չեն լինելու որոշում կայացնող շրջանակում, որոշումների վրա ազդող շրջանակում, կամ պատրաստվել, այսպես ասած, գլխավոր հարվածի կամ ճակատամարտի: Դա՞ նկատի ուներ Բաղդասարյանը՝ անխուսափելի ասելով: Մի բան Վահրամ Բաղդասարյանի հայտարարության մեջ ադեկվատ է միարժեքորեն: Հայաստանում հաստատված և գործնականում քառորդ դարից ավելի ծավալված իշխանական համակարգն իր բնույթով, գործելաոճով իրավիճակը, պետականությունը հասցրել էր այնպիսի մի իրավիճակի, այնպիսի կետի, որից այն կողմ իշխանություն պահելն այլևս անհնարին էր: Խնդիրը ընդամենն այն էր, թե ինչպես պետք է ընկնի այդ իշխանությունը: Այդ իշխանությունը պետք է ընկներ պետությանն իր հետ գցելով, պետականության անկումո՞վ, թե՞ իշխանությունը պետք է ընկներ, որպես պետականությունը պահելու միջոց, որպեսզի պետության հետագա գոյությունը ապահովվեր և ստեղծվեր իրավիճակը արմատապես փոխելու հնարավորություն:

Ահա այդ տեսանկյունից, Վահրամ Բաղդասարյանը, կամա թե ակամա, իրավացի է՝ այնպես, ինչպես կառավարում էր նախորդ համակարգը, շարունակել պետության ու հանրության համար առանց աղետալի հետևանքի, ուղղակի հնարավոր չէր: Ըստ էության, թավշյա հեղափոխությունը Հայաստանում կանգնեցրել է աղետը: Այդ հեղափոխությունը, իհարկե, դեռ որևէ որոշակի կառուցվածք, համակարգ չի ստեղծել, դեռ ունի բազմաթիվ բացեր, հարցեր պարունակող խնդիրներ և այլն, բայց գնահատման ելակետը, գոնե առայժմ, դա չէ և չի կարող լինել, որովհետև գոնե առայժմ իրավիճակը բոլորովին այլ՝ աղետը կանխելու ռեժիմում է: Թավշյա հեղափոխության արդյունքը առայժմ չափվում է դրանով՝ աղետի կանխումով, գահավիժման ընթացքի կասեցումով: Իր բոլոր խնդիրներով ու հարցերով հանդերձ, տեղի ունեցող գործընթացի արդյունքի սանդղակը դա է: Հաջորդիվ, իհարկե, գալու է արդեն զարգացման, կառուցման, ստեղծման ելակետերի ժամանակը: Իհարկե, այստեղ էլ հարցն այն է, թե ո՞րն է այդ ժամանակը, որքա՞ն ժամանակ հետո է գալու այդ հարցերի և հարցադրումների առանցքայնության ժամանակը: Ի վերջո` դա հնարավոր է անընդհատ երկարաձգել և այդպիսով նաև խուսափել հեռանկարի համար առարկայական պատասխանատվությունից: Իհարկե, այդ ռիսկը կա, բայց, եթե օրինակ որևէ մեկը մտահոգ է այդ ռիսկով, ապա դրա կանխարգելման առաջնային քայլը ներկայիս ելակետային ռիսկերի անդառնալի չեզոքացմանը նպաստելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում