Ծանրամարտի Հայաստանի ազգային հավաքականի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանն 1in.am Sport-ում ամփոփեց 2013թ., խոսեց 2014թ. իր ծրագրերի մասին:
«2013 թվականին, ճիշտ է, սպորտային հաջողություններ չեմ ունեցել, բայց վատ տարի չէր: Ամեն տարին ունի իր լավ ու վատ կողմերը: Հուսով եմ՝ մյուս տարի կլրացնեմ այդ բացը:
2014 թվականը վարկանիշային տարի է 2016 թվականի Օլիմպիական խաղերի համար: Հիմնական նպատակն աշխարհի առաջնությունում բարձր տեղ գրավելն է, որից կարող եմ ձեռք բրեել վարկանիշ:
Առաջին տարին է, որ ընտանիքիս հետ լինելու եմ արտերկրում: Մեկնլու ենք Դուբայ: Միշտ Նոր տարին նշել ենք տանը, այն իմ սիրելի տոներից մեկն է: Այս տարի որոշեցինք նշել ավելի տաք տեղում:
Մեր հայ ժողովրդին մաղթում եմ բարեկեցություն: Թող նոր տարում թեթևացնեն իրենց հոգսերը, խնդիրների մասին քիչ մտածեն: Թող բոլորը լինեն առողջ, երջանիկ, իրենց ձեռնարկած գործերում լինեն հաջողակ»: