Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ո՞վ է Կալաշնիկով կոնցեռնի հետ պայմանագիր կնքող ընկերության նախագահը. ի՞նչ վտանգավոր հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար

Օգոստոսի 22-ին հայաստանյան մամուլը հայտնեց ՀՀ-ի և ՌԴ-ի պատմական մի գործարքի մասին, որը կարծես թեթևություն է բերում հայ-ռուսական հարաբերությունների վերջին օրերի լարվածությանը։ Գործարքը կնքվեց հայաստանյան Royalsys Engineering Ltd․-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի միջև։ Պայմանագրի համաձայն Հայաստանում արտադրվելու է АК-12 և АК-1 տեսակի զենքեր։

«Ազատության» հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը այս գործարքն ու դրա արդյունքում ստեղծվող արտադրությունը որակեց որպես «աննախադեպ է և շատ կարևոր» Հայաստանի համար։

Մամլո խոստնակի տեղեկացմամբ նախարարի գլխավորությամբ պատվիրակությունը համագործակցության խորացման նպատակով մի շարք այլ հանդիպումներ է ունեցել ռուսական ռազմատեխնիկական ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ՝ համագործակցությունը խորացնելու նպատակով։

Թեև այս հանգամանքը հիմնականում միայն դրական արձագանք ստացավ հայկական մամուլում, որոշ լրատվամիջոցներ անհանգստություն հայտնեցին՝ պնդելով, որ «Կալաշնիկով»  կոնցեռնի կողմից ՀՀ-ում արտադրության հիմնումը կարող է Հայաստանին կանգնեցնել միջազգային լուրջ մարտահրավերների առջև։ 1in.am-ը գրում է․

«Բանն այն է, որ «Կալաշնիկով գրուպ»-ը 2014թ.-ից հետո գտնվում է ԱՄՆ-ի ու Եվրամիության պատժամիջոցների տակ, ու, ըստ ամենայնի, երեկ ստորագրված պայմանագիրը կիրառական նշանակություն չի ունենա, համենայնդեպս՝ Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգացնելու առումով, ու ավելի շատ կարող է պրոբլեմներ հարուցել հայ-ամերիկյան հարաբերություններում»։

Մյուս կողմից, Հայաստանը վերջապես դադարել է խոսել Սերժ Սարգսյանի կառավարության կողմից վարվող վախվորած արտաքին քաղաքականության դիրքորոշմամբ, որը մշտապես արժանանում էր հանրության խիստ քննադատությանը,  և սկսել է արժևորել իր աշխարhաքաղաքական դիրքը, և սա արդեն պտուղներ է տալիս։

Հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս գործարքին՝ ներկայանալով նախարարի ու փոխնախարարի մակարդակով, թեև ռուսական կողմում վերնախավից ոչ ոք չկար։

Ի դեպ, ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվա էր ժամանել նաև «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսին և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովին մասնակցելու նպատակով։

Այնուամենայնիվ, ի՞նչ երաշխիքներ են ապահովել ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի հետևանքներից խուսափելու համար․ արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից հաշվի են առնվել բոլոր գործոնները։

Ո՞վքեր են գործարքի կողմերը և ի՞նչ թաքնված վտանգներ կարող են լինել

Համացանցային պարզ որոնումը մտահոգությունները փարատելու փոխարեն ավելի մեծ անհանգստության առիթ է տալիս։

Այս տարվա հունվարի 29-ին ԱՄՆ-ն վերահաստատեց 39 ռուսական ընկերությունների ցանկը, որոնց նկատմամբ նախկինում էլ արգելք էր կար սահմանված։ Այս ընկերությունների մեծ մասն տադրում է ռուսական զենքի 90 տոկոսը։ ԱՄՆ-ն ակնկալում է, որ դաշնակիցները հավատարիմ կմնան այս ընկերությունների հետ չհամագործակցելու  խոստմանը։

Այս արգելքին ենթարկված ռուսական ռազմատեխնիկական ոլորտի թերևս ամենահայտնի ընկերությունը «Կալաշնիկով» կոնցեռն է, որի բաժնեմասերի 25 տոկոսը պատկանում է պետությանը, 75 տոկոսը՝ մասնավոր անձանց։

Սակայն ՀՀ կառավարության կողմից 3 օր առաջ ստորագրված գործարքի ԱՄՆ անբարեհաճ վերաբերմունքին արժանանալու առիթը կարող է լինել ոչ այնքան   «Կալաշնիկով» կոնցեռնի հանգամանքը, որքան հայկական կողմից Royalsys Engineering Ltd-ի ղեկավարի անձը։ Բանն այն է, որ Դավիթ Գալստյանն արդեն հասցրել է լինել ԱՄՆ և նույնիսկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրության կենտրոնում։ Դավիթ Գալստյանի անվան որոնումը ուշագրավ մանրամասներ է հաղորդում։

Որտեղից ի հայտ եկավ Royalsys Engineering Ltd

2007թ․ սեպտեմբերի 7-ին հայկական մամուլն ազդարարեց փամփուշտների գործարանի վերաբացման մասին։  Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ 2006-2007թթ․ պետական մասնավորեցման ծրագրում ընդգրկված «Նեյտրոն» ՓԲԸ-ի «Բագավան» ՓԲԸ-ի մասնավորեցման արդյունքում դրանց արտադրատարածքներն ու գույքն անցել են «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ին։ Ընկերության կողմից գործարանի վերաբացման համար կատարվել է 4,7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Լրագրողների հետ հարցազրույցում ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը նշել է, որ այն պլանավորում է մոտակա երկու-երեք ամիսների ընթացքում կատարել ևս 22 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Իսկ ընկերության տնօրեն Պարթև Մուշեղյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերության արտադրանքը նախևառաջ նախատեսված է ներքին շուկայի համար, որը բավարարելուց հետո միայն պլանավորում են դուրս գալ միջազգային շուկա՝ անշուշտ, գործարքի վերաբերյալ ՀՀ կառավարության հավանությունը ստանալուց հետո և հաշվի առնելով ՄԱԿ-ի ու ԵՄ-ի կողմից արձակված սանկցաները, ինչպես նաև չհակասելով ՀԱՊԿ շահերին։

Եթե համացանցային որոնմամբ հնարավոր չէր պարզել, թե որքանով է այս ընկերությանը հաջողվել միջազգային շուկայում վաճառել հենց հայկական արտադրության փամփուշտերը և ինչ ծավալներով, ապա որոշակի ուշագրավ տեղեկատվություններ, այնուամենայնիվ, հաջողվեց գտնել։

Հայաստանում գրանցված «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸի միջազգային վտանգավոր արկածները

Դավիթ Գալստյանի անունը գտնում ենք միջազգային լրահոսում և նույնիսկ ՄԱԿ-ի զեկույցում:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից թիվ 2040 (2012) բանաձևով ստեղծված փորձագետների հանձնաժողովի կողմից ներկայացված թիվ S/2013/99 զեկույցում (պարբ․՝ 174-րդից)  որպես հաստատված փաստ նշվում է, որ Արաբակական Միացյալ Էմիրությունների կողմից 2011թ․ մարտի 21-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացվել ՄԱԿ-ի  թիվ 1973 (2011) բանաձևի 4-րդ և 8-րդ պարբերություններով շնորհված մարդասիրական օգնություն տրամադրելու իրավունքի իրացման վերաբերյալ հայտ՝ Լիբիայի գրոհայիններին օգնելու նպատակով (զեկույցի պարբ․ 74)։  Ավելի ուշ հանձնաժողովին հաջողվել է ձեռք բերել ապացույցներ, որոնք հաստատում են ՄԱԿ-ի անդամ որոշ երկրների կողմից՝ Լիբիային ռազմական օգնության տրամադրման արգելքի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից ընդունված թիվ 1970 և 1973 (2011) բանաձևերի խախտման մասին։ Նույն թվականի սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի Մայր Թերեզայի անվան օդանավակայանից հայկական ավիաընկերության միջոցով («ՀԱՅՔ Ավիա»-ի միջոցով)  Լիբիայի Բենգազի քաղաք է փոխադրվել 800,000 հատ  12.7 x 108 մմ տրամաչափի զինամթերք։ Ուղեբեռի հասցեատերը նշված է եղել ԱՄԷ-ն։ Ստացված ապացույցներով հաստատվում է, որ գործել է ուղեբեռի փոխադրման հետևյալ շղթան։ Ալբանական MEICO-ից (Military Export Import Company՝ Ալբանիայի պաշտպանության նախարարության կողմից գործարկվող պետության սեփականությունը հանդիսացող կառույց) զենքի գնման վերաբերյալ այս ընկերության հետ պայմանագիր է կնքել զենքի առևտրով զբաղվող հայկական «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲ ընկերությունը, որը գործարքը իրականացնելու էր ԱՄԷ-ի համար։ Սակայն  MEICO-ն նախընտրել է ավելի վստահելի կազմակերպության հետ աշխատել, ուստի հայկական ընկերությունը գործարքն իրականացնելու նպատակով ներկայացրել է 4-րդ կողմին՝ ուկրաինական UKRINMASH-ին, որն իր հերթին Ուկրաինայի պետական սեփականությունը հանդիսացող UKRSPECEXPORT ընկերության դուստր ձեռնարկությունն է։ Համաձայն զեկույցի՝ ալբանական կողմը չի կարող բացատրել, թե ինչու է ԱՄԷ-ի համար նախատեսված ուղեբեռը հայտնվել Լիբիայի տարածքում։ Հանձնաժողովին հաջողվել է բացահայտել, որ նշված օրերին կատարված ուղեփոխադրումներով տեղափոխվածն ավելի մեծ չափի գործարքի միայն մի մասն է։ Ուշագրավ է նաև այն, որ ուղեփոխադրող ավիաընկերությունը՝ «Հայք Ավիան», ևս հայկական գրանցում ունի։ Համաձայն զեկույցի այս ընկերության անունը կապված է ՄԱԿ-ի մեկ այլ բանաձևի խախտմամբ դեպի Սոմալի և Էրիտրեա կատարված թռիչքների հետ։ Սեպտեմբերի 13-ին Լիբիայից Հայք Ավիայի IL-76 TD օդանավը՝  EK 76599 գրանցման համարով, ուղևորվել է դեպի Մոլդովա, իսկ 14-ին՝ դեպի Հայաստան։  Այնուհետև, ընդամենը 24 ժամ անց այն հանկարծ գրանցվում է ԱՄԷ-ում՝ Skiva Air ընկերության ներքո։

2016թ․ մարտի 19-ի իր թողարկման մեջ Hetq.am-ը, անդրադառնալով ամերիկյան Wall Street Journal-ի (WSJ) մի հրապարակմանը, ներկայացնում է հայկական մեկ այլ ավիաընկերության՝ Վետերան Ավիայի կողմից նույն երկրի հետ կապված համանման խախտումներ, և անհանգստություն հայտնում, որ Հայաստանի իշխանությունների կողմից այս երևույթի նկատմամբ նման անտարբերությունը կարող է տխուր հետևանքներ ունենալ երկրի համար։ Հոդվածից պարզ չէ՝ արդյոք «Դի Ջի Արմս Քորփորեյշնը» զենքի վաճառքի այս պատմության մեջ եղել է ներքաշված, թե ոչ։

Intellinews.com-ի և ուկրաինական skelet-info.org-ի կողմից  հայտնած տեղեկությունների համաձայն Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի և նրա հետ փոխկապակցված անձանց օֆշորային ընկերությունների միջոցով փողերի լվացման գործարքներ են կատարվել (մեզ հետաքրքրող ընկերությունը Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված IMECO-ն է), որոնց ցանկում տեսնում ենք մեկ այլ՝  Սեյշելյան կղզիներում գրանցված «Mosston Engineering» օֆշորային ընկերության անվանումը, որը դարձյալ կապվում է «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի սեփականատեր Դավիթ Գալստյանի հետ։ Նկատենք, որ գործարքը կնքվել է Գլաստյանին ու Պորոշենկոյին ներկայացնող « «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի և UKRINMASH –ի միջև, սակայն գումարի փոխանցումը կատարվել է նույն անձանց հետ կապված 2 բոլորովին այլ ընկերությունների՝ օֆշորային «Mosston Engineering» ltd.-ի և IMECO-ի միջև։

Այս աղբյուրները նույնիսկ բացահայտում են, որ ՀՀ կառավարության 2007թ․ հուլիսի 21-ի որոշմամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և Աշտարակ քաղաքի «Բագավան» պետական ՓԲԸ-ները օտարվել են հենց նույն «Mosston Engineering» ltd. ընկերությանը, որի սեփակաատերն է նշվում նույն Դավիթ Գալստյանը, իսկ ահա թվականի սեպտեմբերի 7-ին վերագործակվող գործարանը ներկայացվում է որպես «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի սեփականություն, որը դարձյալ կապվում է Դավիթ Գալստյանի անվան հետ։  Զենքի հարցերով փորձագետ Մարի Բաստաշևսկիին խորությամբ ուսումնասիրել է Արևելյան Եվրոպայի ու Միջին Արևելքի միջև ընթացող զենքի անօրինական վաճառքի գործընթացները և իր հետաքննության մեջ ավելի մանրամասն է ներկայացնում «Mosston Engineering»-ի և «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի միջազգային հնարավոր գործարքները, և նույնիսկ նշում, որ հավանական է վերջինս Հայաստնում սկսել է արտադրել նաև ավելի մեծ տրամաչափի զենքի պարկուճներ։ Սակայն նկատենք, որ Գալստյանի ընկերությունները մեր տեսած օրինակում ոչ թե տեղափոխում էին սեփական արտադրանքը, այլ միջնորդավորված վաճառք էին իրականացնում՝ մի երկրից գնելով հին զենք և վաճառելով գնորդին:

Բացի այդ, դրա վերաբերյալ ՀՀ պետական մարմինների կողմից արձակված պաշտոնական փաստաթղթերը հուշում են, որ Գալստյանի գործերն այնքան էլ լավ չեն ընթացել։

Իրականում ներկայացվածը «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ պատմող փաստաթղթերի միայն մի մասն է, մեկ դրվագ։ Ուշադիր զննությունը ցույց է տալիս, որ ընկերության հետքերը տանում են թե՛ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ, օրինակ՝ Մոնտենեգրո, և թե՛ նույնիսկ Միջին Ասիա՝ Ղասախստան, որտեղ կարելի է տեսնել ընկերության ներկայացուցչության գրանցման մասին տեղեկություն, ինչը նշանակում է, որ ընկերությունն այստեղ ևս առնվազն հետաքրքրություն է ունեցել։

Ո՞ւր կորավ «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸն

Օգոստոսի 22-ին հրապարակված լուրերից տեղեկանում ենք, որ Դավիթ Գալստյանը ոչ թե «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի սեփականատիրոջ կարգավիճակով է ներկայանում, այլ հանդես է գալիս որպես «Royalsys Engineering» Ltd․ ընկերության նախագահ։

Հետաքրքիր է, որ թեև 2007թ․ գործարանի վերաբացմանը ներկա էր պետության գլուխը, որևէ պաշտոնական հաղորդագրություն «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի վերաբերյալ մամուլում այլևս տեղ չի գտել, տեղեկություններ չկան նաև դրա փակման վերաբերյալ։

Մամուլը չի նկատում նաև վերջին լուրի տեղ գտած այս փոխատեղությունը։

Սկսեցինք փնտրել համացանցում ու պետռեգիստրի համակարգում։ «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկություններ գործող օրենսդրության պայմաններում հազիվ թե հնարավոր լինի գտնել, սակայն համացանցային պարզ որոնման արդյունքում մեզ հաջողվեց գտնել որոշ տեղեկություններ, որոնք ինչ-որ չափով լույս են սփռում այս հարցերի վրա։

Ի թիվս այլ կցկտուր տեղեկությունների, մեզ հաջողվեց գտնել ԴԱՀԿ ծառայության կողմից  2016թ․ արձակված մի որոշում, որից պարզ էր դառնում, որ ընկերությունը ուկրաինական ««ՈՒԿՐԻՆՄԱՇ» առևտրային ֆիրմային պարտք է 1.290.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 64.380 գրիվնա», սա Պյոտոր Պորոշենկոյի անվան հետ կապվող նույն ընկերությունն է, որին Դավիթ Գալստյանի ընկերության կողմից 275,000 եվրոյի վճար է կատարվել։ Վեճի վերաբերյալ վճիռն արձակվել է ուկրաինական դատարանի կողմից, իսկ հայկական կողմը հանձն է առել այն կատարելու։ ՀՀ ԴԱՀԿ-ին սակայն չի հաջողվել ամբողջությամբ կատարել այս գումարը բռնագանձելու վերաբերյալ պահանջը և որոշում է կայացվել գույքի անբավարարության հիմքով կատարողական վարույթը կասեցնելու վերաբերյալ։  Այս հիմքով  ԴԱՀԿ-ն առաջարկել է պահանջատիրոջը և պարտապանին՝ նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ 60-օրյա ժամկետում սնանկության հայց ներկայացնել դատարան։ Մեկ այլ փաստաթուղթ՝ «2010 թվականի  հաշվետու տարվա արդյունքներով  հարկային վնասներ հայտարարագրած  հարկ վճարողների վերաբերյալ», փաստում է, որ այս ընկերությունը (տող 527) հայտարարագրել է 3,952,900 դրամի վնաս։

Այս տեղեկատվությունն ուշագրավ է հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք նախկինում «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ի սեփականատեր ներկայացող Դավիթ Գալստյանին որպես Royalsys Engineering Ltd-ի նախագահ։

Ուշագրավ է նաև այն, որ Royalsys Engineering Ltd․ ընկերությունը հնարավոր չեղավ գտնել ՀՀ պետռեգիստրի կայքում։ Մենք չգիտենք, թե ե՞րբ է այն հիմնադրվել, և ո՞ւմ կողմից․ արդյո՞ք այն գրանցված է ՀՀ-ում։

Այս ցավոտ հարցի համատեքստում անդրադառնանք նաև ՓԲԸ-ի ու օֆշորային ընկերությունների համագործակցությանը պետական կառույցների հետ հարցին․պետության հետ գործարքներ կնքող, պետության հետ որևիցե կերպ առնչվող կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության պետք է լինի առավելագույնս հասանելի։ Մինչդեռ մենք այսօր դեռևս ունենք պետության հետ աշխատող ՓԲԸ-ներ։  Հենց այս օրինակով ցանկանում ենք շեշտադրել, որ սա պարզապես անթույլատրելի է։ Ավելորդ է ասել, որ որևէ օֆշորային ընկերության հետ աշխատանքը ևս հարկավոր է բացառել։ Եվ այս մոտեցումը հարկավոր է ամրագրել անհապաղ։

Մենք բավարար ժամանակ չունեինք ավելի խորքային ուսումնասիրություն անելու համար, սակայն թերևս հետաքրքիր կլիներ տեսնել հետևյալ հարցադրումների պատասխանները արդյո՞ք ՀՀ նախկին իշխանությունները տեղեկացված եղել են պետության անվտանգությունը հարցականի տակ դնող այս ընկերության գործողությունների մասին, որքա՞ն եկամուտ է հայտարարագրվել՝ ըստ տարիների, և եկամտի ո՞ր մասն է կազմել սեփական արտադրանքի արտահանումը, և վերջապես որքա՞ն հարկ է վճարել այն պետությանը։

Մյուս կողմից, արդյո՞ք բոլորովին վերջերս ակնհայտորեն դրամական միջոցների սղություն ունեցող ընկերության սեփականատերը կարո՞ղ էր այնքան արագ ոտքի կանգնել, որ այսօր հանդես գար նոր ընկերությամբ։ Իսկ եթե Դավիթ Գալստյանը չի հանդիսանում  Royalsys Engineering Ltd․-ի սեփականատերը, ապա ո՞վ է դրա հիմնադիրը և ինչպե՞ս է դրա ղեկավարումը վստահվել մի մարդու, ով արդեն իսկ ձախողել է պետական կարևորության նախագիծ։

Եթե կառավարությունը վստահում է նորաստեղծ Royalsys Engineering Ltd․ ընկերությանը (գուցե նույնիսկ ոչ ՀՀ-ում գրանցված), ապա ինչո՞ւ է հանդուրժում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով աչքի ընկած այս անձի ընկերության ղեկավար պաշտոնում լինելը։ Ինչո՞ւ այս մարդու կողմից կատարված արարքների առնչությամբ քննություն սկսելու փոխարեն նրան է առաջարկվում պատասխանատու առաքելությամբ հանդես գալ։ Իսկ գուցե անտեղյա՞կ են։

Անշուշտ, Հայաստանն ինքնիշխան պետություն է, և աշխարհաքաղաքական իրավիճակը թելադրում է նախևառաջ մտածել սեփական անվտանգության մասին, այլ ոչ թե շրջահայացություն դրսևորել բարեկամ երկրներին չնեղացնելու համար, սակայն արդյո՞ք ԱՄՆ-ն պատրաստվում է այս հարցին ըմբռնումով մոտենալ ու աչք փակել այս գործարքի վրա՝ չօգտագործելով պարանը դեպի իրեն քաշելու առիթը։

Մեր ուսումնասիրած աղբյուրների մեծ մասը ուղղակիորեն փաստում է, որ զենքի անթույլատրելի վաճառքով աչքի ընկած «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ՓԲԸ-ն ու դրա ղեկավար Դավիթ Գալստյանը արդեն իսկ հայտնվել են ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի սև ցուցակներում, իսկ օգոստոսի  22-ին Հայաստանի Հանրապետության կողմից վերոհիշյալ անձին պետական մակարդակի կարևոր նախաձեռնության մեջ ներգրավվելու այս ծայրահեղ անշրջահայաց քայլը կարող է վերջիններիս կողմից դիտարկվել որպես ձեռնոց նետել, որը կարող է, ի թիվս այլոց, Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներ ունենալ։

Ուստի, հույս ունենք, որ ՀՀ իշխանությունները ուշադրությամբ կուսումնասիրեն այս հանգամանքները, ու կգտնեն ստեղծված տհաճ իրավիճակից դուրս գալու լավագույն ելքը։

           

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում