Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ո՞ւմ դեմ է ուղղված «Կալաշնիկովը»՝ թշնամո՞ւ, թե՞ հայ-ամերիկյան հարաբերությունների

Երեկ կեսօրին Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարարել, որն արագ հայտնվեց գրեթե բոլոր լրատվամիջոցներում։ «Չափազանց կարևոր լուր. այսօր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով»,- գրել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս լուրը, բնականաբար, ներկայացվեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոսկովյան այցի դրական արդյունքների համատեքստում։ Պատերազմական վիճակում գտնվող երկրի համար ռազմարդյունաբերական համալիրի զարգացումն անհրաժեշտություն է, բացի այդ՝ դրական է համարվում թերևս այն փաստը, որ Դավիթ Տոնոյանը վերջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ է այցելում Մոսկվա՝ ակնհայտորեն պատշաճ ընդունելության արժանանալով Ռուսաստանի ՊՆ-ում։ Սա չափազանց կարևոր հանգամանք է հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվող ճգնաժամի ֆոնին։

Սակայն «Կալաշնիկովի» հետ կապված երեկվա լուրը կարող է խանդավառության փոխարեն լուրջ մտահոգություններ ծնել, ավելին՝ Հայաստանը կանգնեցնել միջազգային լուրջ մարտահրավերների առաջ։

Բանն այն է, որ «Կալաշնիկով գրուպ»-ը 2014թ.-ից հետո գտնվում է ԱՄՆ-ի ու Եվրամիության պատժամիջոցների տակ, ու, ըստ ամենայնի, երեկ ստորագրված պայմանագիրը կիրառական նշանակություն չի ունենա, համենայնդեպս՝ Հայաստանի ռազմարդյունաբերությունը զարգացնելու առումով, ու ավելի շատ կարող է պրոբլեմներ հարուցել հայ-ամերիկյան հարաբերություններում։

Ինքնին հասկանալի է, որ եթե Մոսկվան ցանկություն ունենար նպաստել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, դա կաներ շատ ավելի վաղ, քանի դեռ չէր բախվել արևմտյան պատժամիջոցների պատին ու ուներ միջոցներ, որոնք կարող էին ներդրվել Մոսկվայում։ Ռուսական կողմը դա չի արել անցած տարիներին, ու հիմա այնպիսի տպավորություն է, որ Մոսկվայի նպատակը Հայաստանին ցուցադրաբար հակաամերիկյան կամպանիայի մեջ ներքաշելն է; Դժվար չէ ենթադրել, թե որն է Մոսկվայի քաղաքականության նպատակը. հնարավորինս չեզոքացնել հայկական հեղափոխության արդյունքները, որոնք հանգեցնելու են նաև բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացմանը։

Ի՞նչ հաշվարկով է Հայաստանը միացել հակաամերիկյան այս դեմոնստրացիային. արդյո՞ք խնդիրը անտեղյակությո՞ւնն է, թե՞ ստորագրված փաստաթուղթն ունի ճկունություն և կարող է Հայաստանին զերծ պահել հնարավոր ռիսկերից։

Գուցե մեր տեղեկատվությունը բավարար չէ, սակայն երեկվա համաձայնագրով ռուսական կողմը Հայաստանին ներքաշում է ամերիկյան պատժամիջոցների հարթություն։ Պետք չէ պատրանքներ ունենալ, թե այս փաստն անտեսվելու է Վաշինգտոնում կամ արժանանալու է ամերիկյան ըմբռնմանը. այն հարցերը, որոնք առնչվում են պատժամիջոցներին, գտնվում են ԱՄՆ պատկան մարմինների համակ ուշադրության կենտրոնում։

Խնդիրը բարձրաձայնում ենք այն հույսով, որ սպառիչ պատասխան կստանանք Հայաստանի պաշտպանության նախարարությունից կամ պատկան այլ մարմիններից։ Հարցն ակտուալ է նաև այլ տեսանկյունից։ Պաշտոնական Երևանը ջանքեր է գործադրում, որպեսզի սեպտեմբերի վերջին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ։ Այս համատեքստում խիստ տարօրինակ կլինի, եթե հայկական կողմը երեկվա փաստաթուղթը ստորագրած լինի առանց համապատասխան երաշխիքների՝ դառնալով Մոսկվայի հակաամերիկյան կամպանիայի մասնակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում