Մեքսիկայի Գվադակահարա քաղաքում հանրային վայրերում սեքսով զբաղվել թույլատրող օրենք է ընդունվել՝ տեղեկացնում է NBC Washington-ը:
Օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ոստիկաններն այլևս իրավունք չեն ունենա ձերբակալելու կամ տուգանելու հասարակական վայրերում սեռական բնույթի գործողություններ անող անձանց նույնիսկ այն դեպքում, երբ նման վարքագիծը այլոց դժգոհությունն առաջացնի:
Օրենքի կողմնակիցները համարում են, որ ոստիկանությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի հանցագործության դեմ պայքարի վրա, ոչ թե հանրային վայրերում սեքսով զբաղվողների վրա, ովքեր գումար չունեն հյուրանոցներում համարներ վարձելու համար: Իսկ օրենքի հակառակորդները համարում են, որ այդ օրենքը կհեշտացնի մանկապիղծների և բռնաբարության հակվածների կյանքը: