Եվրախորհրդարանի պատգամավոր Միշել Ռամոսը Twitter-ի իր էջում գրել է, որ Ավստրիայի ԱԳ նախարար Քարին Քնայսլը պետք է հրաժարական տա՝ իր հարսանիքին ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինին հրավիրելու համար։
Ռայմոնի խոսքով՝ եթե Քնայսլը կամավոր այդպիսի քայլի չդիմի, ապա «դաշնային կանցլերը պետք է նախագահին առաջարկի աշխատանքից հեռացնել նրան»։
Ի պատասխան՝ Ավստրիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ հարսանիքը մասնավոր հանդիսություն է և ՌԴ նախագահի այցը չի ազդի երկրի արտաքին քաղաքականության վրա։






































