Ամերիկացի հայտնի երգչուհի Լեդի Գագան միշտ էլ սիրել է զարմացնել հանդիսատեսին: Նրա արտաքին տեսքը հաճախ է բուռն քննադատությունների առիթ դարձել՝ մսե շրջազգեստ, ֆուտուրիստական կոստյումներ, անհավանական կոշիկներ և այլն:
Այս անգամ երգչուհին իր Instagram-ում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնք աղավաղված են ռետուշի օգնությամբ:

Լուսանկարները վախեցրել են շատ երկրպագուների: «Սարսափելի է», «Ասես սարսափ ֆիլմերից լինեն, թեպետ ինձ դուր են գալիս»,- մեկնաբանել են նրանք:









































