Իտալիայի Կամպոբասո նահանգում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում է ԱՄՆ (USGS) երկրաբանական ծառայության կայքը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է ավելի քան 12 կիլոմետր խորության և Մոնտեչիլֆոնե քաղաքից հինգ կիլոմետր հեռավորության վրա»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նախնական տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։








































