Monday, 22 06 2026
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար

Ինչ է մտածում Բակո Սահակյանն այդ կապակցությամբ

Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նախօրեին երկրորդ նախագահի տապալված ասուլիսի առնչությամբ արել էր մի քանի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակում էին նաև հանրությանն ուղղված որոշակի թաքնված սպառնալիքներ քաղաքացիական պատերազմի մասին: Իհարկե, Իսագուլյանն ուղիղ խոսքով չի սպառնում, սակայն արել է հայտարարություններ, որոնք կարող են մեկնաբանվել այդ կերպ: Կարող են իհարկե նաև այլ մեկնաբանություն ունենալ, ահազանգ, մտահոգություն և այլն, բայց քանի որ հարցը մնում է մեկնաբանության ենթակայության դաշտում, ապա կարող է այդ դաշտում մեկնաբանվել ցանկացած կերպ: Իսկ խնդիրը ընդգրկուն նշանակություն է ստանում երկու առումով:

Նախ այն, որ «քաղաքացիական պատերազմի» մասին այդօրինակ քողարկված սպառնալիքները հրապարակվում են տարբեր այլ տեղեկատվական խողովակներով, որոնք այս կամ այն կերպ առնչվում են նախկին իշխանությանը կամ համակարգին, ինչն էլ տալիս է որոշակի նպատակային, ծրագրված քարոզչական շանտաժի կամ ահաբեկության մասին առնվազն մտահոգության հիմք: Երկրորդ հանգամանքն այն է, որ հատկապես նշանակալից կամ ուշադրության արժանի է դարձնում հենց Գառնիկ Իսագուլյանի գործոնը, նրա խորհրդական լինելը: Բայց ոչ թե Ռոբերտ Քոչարյանի նախկին խորհրդական լինելը՝ որովհետև այդ կարգավիճակի պարագայում լիովին հասկանալի ու ընկալելի կարող է լինել այն, որ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանին աջակցող դիրքում է, այլ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, այսպես ասած, գործող խորհրդական լինելը: Իսկ դա արմատապես փոխում է իրավիճակը, անգամ եթե գործ չունենք մեր նշած առաջին հանգամանքի հետ:

Այսինքն, եթե անգամ խոսք չի կարող լինել նախորդ իշխանության կամ համակարգի որևէ տեղեկատվական շանտաժի կամ սպառնալիքի համակարգված քաղաքականության, մտադրության կամ մարտավարության մասին, և տարբեր աղբյուրներում նույն շեշտադրումների առկայությունն ընդամենը մի շարք անհատների անձնական կարծիքի պարզ համընկնում է, ինչը ևս միանգամայն բնական երևույթ կարող է լինել, ապա, միևնույն է, Գառնիկ Իսագուլյանի դեպքում, այսպես թե այնպես, խոսք չի կարող լինել անձնական կարծիքի մասին: Առավել ևս, որ խոսքը ֆեյսբուքյան գրառման մասին չէ, այլ մամուլի ասուլիսի:

Շեշտվե՞լ է արդյոք դրա ընթացքում ու հետագա տարածումներում, որ Իսագուլյանը արտահայտել է բացառապես անձնական կարծիք, որը ոչ մի առնչություն չունի նրա Արցախի նախագահի խորհրդական լինելու կարգավիճակի հետ: Որովհետև, եթե դա շեշտված չէ, ապա Գառնիկ Իսագուլյանն անում է քաղաքացիական պատերազմի հիպոթետիկ վտանգից ավելի վտանգավոր, արդեն առարկայական, կոնկրետ վտանգ պարունակող մի բան՝ Արցախի իշխանությանը ներգրավում է Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական, ներհասարակական զարգացումների մեջ՝ դարձնելով դրանց կողմ և փաստացի ստեղծելով փոխադարձ լարվածության նախադրյալ, ինչը բացարձակապես չի բխում հայկական երկու պետությունների և հանրությունների շահից ու անվտանգությունից: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանի ու Արցախի իշխանությունները դեռևս մի քանի շաբաթ առաջ փոխադարձաբար միանգամայն հստակ արձանագրել են միմյանց լիակատար աջակցությունը, ինչը ենթադրում է նաև առկա խնդիրների արձանագրումն ու ճանաչումը, որոնք Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի դեպքում, անշուշտ, տարբեր են, թեև իհարկե երկու հայկական պետությունների համատեղ անվտանգության միասնական նպատակի և ռազմավարության ներքո:

Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները խնդիր են այդ միասնականության համար և հենց այդ պատճառով է անհրաժեշտ, որ նա միանգամայն հստակ և ընդգծված տարանջատվի Արցախի նախագահից, կամ Արցախի նախագահը տարանջատվի Գառնիկ Իսագուլյանի դիրքորոշումներից: Իր դիրքորոշումներում նա իհարկե ազատ է, բայց պետք չէ Արցախը դարձնել այդ դիրքորոշումների «գերի», սա սկզբունքային հարց է, քանի որ Արցախի մասով խնդիրն ընդհանրապես ամեն ինչից վեր կանգնելն է, Հայաստանում տեղի ունեցողի մասով որևէ կողմ չդառնալը: Որովհետև, ի վերջո, եթե Հայաստանում որևէ բան մտահոգում է Արցախի նախագահին, ապա, թերևս, ոչինչ չի խանգարում այդ մտահոգությունը՝ Հայաստանի իշխանությանը առանց ավելորդ ռիսկերի փոխանցելը: Հատկապես, որ ընդամենը մի քանի օր առաջ Արցախ էր այցելել Հայաստանի ԱԱԾ պետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում