Իտալիայի Ջենովա քաղաքում կամրջի փլուզումից հետո տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ իշխանությունները կզբաղվեն երկրի տարածքում կամուրջների և թունելների անվտանգությունը ստուգելով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ջենովայի մերձակայքում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը 38-ի է հասել։ 16 մարդ հիվանդանոցում է, նրանցից 12-ի վիճակը կրիտիկական է։
Կամրջի փլուզման հետևանքով շուրջ 30 մեքենա է ընկել, սակայն հայտնի չէ, թե քանի մարդ կարող է փլատակների տակ մնացած լինել։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին։












































