Իսրայելի հանրային հեռարձակման «Կան» կորպորացիան Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU) վճարել է երաշխիքային 12 միլիոն եվրո գումարը, որպեսզի երկրում հնարավոր լինի անցկացնել «Եվրատեսիլ–2019» երգի միջազգային մրցույթը։
Ինչպես հաղորդվում է հեռարձակողի կայքում՝ վճարն իրականացվել է ժամկետի վերջին օրը։ Կանխավճարի չվճարման դեպքում Իսրայելը զրկվելու էր «Եվրատեսիլը» անցկացնելու իրավունքից, որը ստացել է «Եվրատեսիլ–2018»–ին Նետա Բարզիլայի տարած հաղթանակի շնորհիվ։











































