Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը հրաժեշտ է տալիս Խորվաթիայի ազգային հավաքականին:
«Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին աջակցության համար: Եղել են բացթողումներ, բայց ես միշտ անմնացորդ նվիրումով եմ խաղացել իմ երկրի ազգային թիմում»,- նշել է Մանջուկիչը:
Խորվաթիայի հավաքականում «Յուվենտուսի» հարձակվողը 33 գնդակ է խփել:








































