Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 23-24-ին Վրաստան կայցելի՝ իր տարածաշրջանային շրջագայության շրջանակներում,– երեքշաբթի օրը հաղորդել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալքալիանին։
«Գերմանիայի կանցլերի այցելությունը Վրաստան չափազանց կարևոր է մեզ համար։ Այս բարձրաստիճան այցը ընդգծում է, որ Գերմանիան հաստատապես աջակցում է Վրաստանի՝ եվրաատլանտյան տիրույթին ինտեգրմանը»,– ասել է Դ.Զալքալիանին։
Նրա խոսքերով՝ Մերկելի այցը Հարավային Կովկասի երկրներ կարևոր է նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և առաջացող մարտահրավերների տեսանկյունից։









































