Հայաստանի ժողովուրդն արթուն է, կրում է հեղափոխության բոլոր արժեքներն ու սկզբունքները, և այնտեղ, որտեղ ժողովրդի օգնության կարիքը լինի արդարադատություն հաստատելու հարցում, ժողովուրդը պատրաստ է: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որը տապալվեց «Էրեբունի պլազա»-ում հավաքված ակտիվիստների շնորհիվ. նրանք ճեղքելով անվտանգությունը՝ տապալեցին Քոչարյանի ասուլիսը:
Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ ասուլիսը չկայացավ այն պատճառով, քանի որ ժողովուրդը չէր ցանկանում Քոչարյանին լսել. «Այնտեղ, որտեղ իշխանությունները օրենքի շրջանակներում չկարողանան դա անել ժամանակային խնդիրներից ելնելով, ժողովուրդը այդ ժամանակ պատրաստ է օգնելու և իր վրա վերցնելու պատասխանատվությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: