Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում

Նոր «Արսենալ»-ի հին սխալները. Էմերիի պլանները Մխիթարյանի վերաբերյալ

Լոնդոնի «Արսենալ»-ի միլիոնավոր երկրպագուներ անհամբեր սպասում էին Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ մրցավեճին: Նոր «Արսենալ», նոր նվաճումներ. այս նշանաբանով են առաջնորդվում լոնդոնյան ակումբի ղեկավարները Արսեն Վենգերի հեռանալուց հետո:

Ի՞նչ է փոխվել «Արսենալում»: Նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի գլխավորությամբ առաջին հանդիպումն «Արսենալ»-ը պարտվեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ին: Պարտությունից հիասթափված երկրպագուներից շատերն այն կարծիքին են, որ Վենգերի հեռանալուց հետո ոչինչ էլ չի փոխվել: «Արսենալ»-ում քիչ չեն նոր ֆուտբոլիստները, և խաղացվածությունը բարձր մակարդակի վրա չէր: «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ դաշտի տերերը չխաղացին՝ քանդող պաշտպանողական մարտավարությամբ՝ ինչպես սովորաբար խաղում են «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:

Ունայ Էմերիի թիմը կարող էր արդյունքի հասնել, սակայն չօգտագործեց բազմաթիվ գոլային հնարավորությունները: Սպասվածից բավական թույլ խաղ ցուցադրեց «Արսենալ»-ի առաջատար Մեսուսթ Օզիլը: Վերջինս շարունակ ստանում էր ազատ տարածություններ, սակայն չէր կարողանում օգտագործել դրանք:

Կրկին բարձրության վրա չէր «Արսենալ»-ի պաշտպանությունը: Նկատենք, որ այս խաղում երկու գոլերը խփվեցին «Արսենալ»-ի պաշտպանության աջ եզրում առկա թերությունների հետևանքով: Առաջին դեպքում Սթերլինգը աջ եզրիչ առանց դժվարության տեղաշարժվեց կենտրոն և հարվածեց, իսկ երկրորդ գոլի դրվագում Մենդին և նույն Սթերլինգը աջ եզրում պարզունակ փոխանցումներով առաջ շարժվեցին, և Մեդին հարվածային դիրք դուրս բերեց տուգանային հրապարակի կենտրոնում հսկողությունից դուրս մնացած Ֆերնանդո Սիլվային: Սրանք բավական կոպիտ սխալներ են, որոնք ստվեր են գցում «Արսենալ»-ի պես թիմի վրա: Այո, Էմերիին որոշ չափով հաջողվել է աշխուժացնել «Արսենալ»-ի խաղը, բայց ոչ ավելին:

Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, որ այս կազմով լոնդոնյան թիմն ուղղակի չի կարող մրցանակային եռյակի համար պայքարել: Տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալ»-ի ղեկավարությունը լուրջ քայլեր չի կատարել թիմն ուժեղացնելու համար: Առկա իրավիճակում «Արսենալ»-ի 4-րդ կամ 5-րդ հորիզոնականը զբաղեցնելը կարելի կլինի լավ արդյունք համարել: Էմերիի թիմն ունի մեծ պոտենցիալ և այն ճիշտ օգտագործելու համար, կարծում ենք, երկու-երեք տարի հետո կկարողանա պայքարել չեմպիոնի տիտղոսի համար:

Անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքանի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ պետք է նշենք, որ մեկնարկային խաղում մեր ֆուտբոլիստը ցուցադրեց միջին մակարդակի խաղ: Այն խաղը, որը Մխիթարյանը սովորաբար ցուցադրում է: Հայ ֆուտբոլիստը «Արսենալ»-ի ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկն է, և Էմերին առաջիկա հանդիպումներում էլ կփորձի օգտագործել հայ ֆուտբոլիստի ունակությունները: «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պատասխանատու խաղում Էմերին չփոխարինեց հայ կիսապաշտպանին: Սա խոսում է այն մասին, որ Մխիթարյանն Էմերիի համար կարևոր ֆիգուր է, որի հետ իսպանացի մասնագետը որոշակի պլաններ ունի: Ընդունենք նաև, որ այս պահին Էմերին ըստ էության ձեռքի տակ չունի Մխիթարյանին արժանի փոխարինող: «Whoscored» պարբերականը Հենրիխ Մխիթարյանի խաղը գնահատել է միջինից բարձր 6.7 բալով: Մխիթարյանը 2 հարված է կատարել դեպի դարպասը, իսկ փոխանցումների ճշգրտությունը կազմել է 77%:

«Արսենալ»-ի կազմում ամենաբարձր գնահատականի արժանացել է աջ պաշտպան Բելերինը՝ չնայած երկու գոլերն էլ խփվել են խաղային այս գոտում տեղի ունեցած թերությունների հետևանքով: «Արսենալ»-ի ներկայիս վիճակը Մխիթարյանին հնարավորություն է տալիս վերջապես ստանձնելու թիմի առաջատարի դերը: Օզիլը, Օբամեյանգն ու Լակազետը չունեն խաղընկերներին իրենց ետևից տանելու հատկություն: Մխիթարյանը մեկ անգամ չէ, որ իր վրա վերցնելով խաղը՝ բեկել է հանդիպման ընթացքը:

«Այո, մենք զիջեցինք մրցակցին, բայց միևնույն ժամանակ մրցավեճի ընթացքում լավացրեցինք մեր խաղի որակը: Կարծում եմ՝ դա ակնհայտ էր: Առաջին կեսում կային թերություններ, և թիմն այնպես չխաղաց, ինչպես ծրագրել էինք: Ընդմիջմանը տղաների հետ խոսեցի ու կոչ արեցի նրանց շտկել իրավիճակը: Կարծում եմ, որ երկրորդ կեսում «Արսենալ»-ի խաղը վերափոխվեց, մենք ավելի շատ էինք գրոհում և ստիպում էինք մրցակցի պաշտպաններին անհանգստանալ: Ինչ խոսք, ուզում էինք ուրախացնել երկրպագուներին հաղթական արդյունքով, բայց «Մանչեսթեր Սիթի»-ի պես թիմի հետ խաղում հույսը հաջողության վրա դնել ուղղակի չէր կարելի: Անգլիայի գործող չեմպիոնը հզոր կազմ ունի, որն ուժեղագույններից է Եվրոպայում: Ես շնորհակալ եմ մարզադաշտ եկած բոլոր երկրպագուներից և վստահ եմ, որ «Արսենալ»-ի համար տնային յուրաքանչյուր խաղում լավ աջակցությունը երաշխավորված է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Էմերին:

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում ևս «Արսենալ»-ին ծանր հանդիպում է սպասվում: Օգոստոսի 18-ին արտագնա խաղում լոնդոնյան դերբիում Էմերիի թիմը կխաղա «Չելսի»-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում