Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Ի՞նչ է ակնարկում Նազարբաևը․ Խաչատուրովի հա՞րցն է հայտնվում օրակարգում, թե՞ Հայաստանի նախագահության

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։

Խաչատուրովի հետ կապված հայտնի իրադարձություններից հետո ենթադրելի էր, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները բարձրացնելու են այս հարցը։ Խնդիրն այստեղ գտնվում է միայնգամայն այլ հարթության վրա ու էական է այն հանգամանքը, թե ի՞նչ համատեքստում է օրակարգային դառնում Խաչատուրովի հարցը կամ ավելի ստույգ՝ Խաչատուրովի հա՞րցն է հայտնվում օրակարգում, թե՞ Հայաստանի նախագահության։ Սկզբունքորեն Խաչատուրովի հարցն առաջինը բարձրացրել է հենց Հայաստանը՝ նրան մեղադրանք առաջադրելուց հետո սկսելով ՀԱՊԿ գլխավոր պաշտոնում վերջինիս փոխարինելու գործընթացը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն օրեր ատաջ նույնիսկ հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Սակայն ուշագրավ է, որ Հայաստանի ԱԳՆ նախաձեռնությունից հետո կտրուկ արձագանքեց Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ Երևանին մեղադրելով ոչ պրոֆեսիոնալ մոտեցման ու ձևակերպումների մեջ։ Ռուսները կարծում են, որ Հայաստանը պետք է ոչ թե փոխարինի, այլ հետ կանչի Խաչատուրովին։ Սա ձևակերպման շատ սկզբունքային փոփոխություն է, որովհետև դրանով Մոսկվան, ըստ էության, չի բացառում, որ Երևանը ՀԱՊԿ-ում կարող է զրկվել գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր ներկայացուցիչ առաջադրելու հնարավորությունից՝ չնայած այն հանգամանքին, որ այդ պաշտոնը ռոտացիայով Հայաստանին է պատկանում մինչև 2020թ-ի հունվարի 1-ը։ Համենայն դեպս, մեր ասած վարկածի օգտին է խոսում նաև Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարությունը, որտեղ Հայաստանի նոր իշխանությունն, ըստ էության, մեղադրվում էր գործողությունների համար, որոնք իբրև թե վնասել են ՀԱՊԿ հեղինակությունը։

Այս փաստերի համադրմամբ՝ հետաքրքիր է, թե ի՞նչ համատեքստում է Նազարբաևը մտադիր Պուտինի հետ քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը։ Արդյո՞ք Նազարբաևին համոզել են Նիկոլ Փաշինյանի բերած փաստարկները, թե՞ Աստանան, որը ՀԱՊԿ-ում համարվում է Ադրբեջանի լոբբիստը, ստեղծված իրավիճակը փորձում է օգտագործել՝ ՀԱՊԿ նախագահությունից Հայաստանին զրկելու համար։

Գաղտնիք չէ, որ մինչև Յուրի Խաչատուրովի նշանակումը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ղազախստանն ու Բելառուսը տևական ժամանակ արգելափակում էին Հայաստանի ներկայացուցչի նշանակումը՝ կիրառելով տարբեր հնարքներ ու այն ժամանակ, ըստ դիվանագիտական արտահոսքի, հարցը կարգավորվել է Մոսկվայի միջամտության հետևանքով։ Հենց այստեղ էլ առաջանում է նոր ինտրիգ․ եթե հիմա, օրինակ, Նազարբաևը դեմ արտահայտվի Հայաստանի նոր ներկայացուցչի նշանակմանը, արդյո՞ք Մոսկվան դարձյալ փորձելու է աջակցել Հայաստանին, թե՞ հենց ինքն է ցուցադրաբար դիվանագիտական դեմարշ անելու Երևանի դեմ՝ Լավրովի հայտարարության տրամաբանությամբ։ Գրեթե ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը դարձնելու է սակարկության թեմա, մի կողմից՝ Ղազախստանի ու Բելառուսի հետ իր ոչ այնքան հարթ հարաբերությունները պարզաբանելու, մյուս կողմից՝ Հայաստանի նկատմամբ ճնշում բանեցնելու նպատակով։

Ի՞նչ է Մոսկվան պահանջելու Հայաստանից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում մեր երկրի նոր ներկայացուցչի նշանակման դիմաց և արդյո՞ք Երևանը պատրաստ է ինչ-որ գին վճարել՝ ՀԱՊԿ-ում ստատուս-քվոն պահպանելու համար։ Այս հարցերը միանշանակ պատասխաններ չունեն․ մի կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը էական ոչինչ չի տալիս Հայաստանին, մյուս կողմից՝ այն մինչև 2020թ-ը պատկանում է Հայաստանին ու առնվազն ռեպուտացիոն կորստի խնդիր է առաջանում, եթե մեր իշխանությունները ձախողեն Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը, այսինքն՝ ամեն ինչ ավարտվի նրա հետկանչով ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն սկզբունքով այլ երկրի ներկայացուցչի նշանակմամբ։ Սա կլինի դիվանագիտական ձախողում, որից, անշուշտ, կփորձի օգտվել Ադրբեջանը։ Բացի այդ՝ հայ-ռուսական հարաբերություններում կառաջանա ճգնաժամի խորացման ևս մեկ պատճառ, եթե, օրինակ, Հայաստանն, իր հերթին, անհամաձայնություն հայտնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում այլ երկրի ներկայացուցչի նշանակման հարցում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում