Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորել է հարստանալ և հարստացնել երկիրը:
«Մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիները լինեն հարուստ և բարեկեցիկ: Մենք չենք թալանելու երկիրը, մենք չենք գողանալու, բայց մենք չենք կարողանա այդ հարցը լուծել, եթե դուք ինքներդ չեք բռնում գողացողի ձեռքը: Մենք պետք է սա միասին հաղթահարենք: Ժողովրդից գողացողին բարև տվող Հայաստանի Հանրապետությունում չպետք է լինի»,- ասել է վարչապետը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում Իջևանում ելույթի ժամանակ: