Wednesday, 10 06 2026
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
11:20
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը
09:20
Եվրոպայի Մ20 ընտրական մրցաշարի առաջատարները` հինգ խաղափուլից հետո. Հայաստանի շեխմատի ֆեդերացիան տվյալներ է հրապարակել
22:45
Ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստուհիները Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը 6 խաղափուլից հետո
21:30
Խվիչա Կվարացխելիան երկրորդ անգամ նվաճեց ՉԼ գավաթը

Ինչպես բռնել Ցուկուդյանի վզից. Նոր պայքար՝ «Հանրապետական»-ում

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի շրջանակներում այսօր Երևանի «Ալաշկերտը» «Հանրապետական» մարզադաշտում ժամը 20-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ: Բուքմեյքերները հավանական են համարում ռումինական թիմի հաղթանակը՝ նման ելքի համար սահմանելով 1.5 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.6, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 6 գործակցով:

«Կլուժը» 2018/2019 թթ. մրցաշրջանում եվրագավաթների խաղարկությունում պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլից: Շվեդական «Մալմյոյին» սեփական հարկի 1:0 հաշվով զիջելուց հետո մեր առաջիկա մրցակիցը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել և դուրս մնացել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարից: Նշենք, որ «Մալմյոյի» պատասխան մրցավեճում «Կլուժը» մոտ է եղել հաղթանակին, սակայն ունենալով մի քանի գոլային պահեր՝ չի կարողացել խփել երկրորդ գնդակը:

«Ալաշկերտի» մրցակիցը դավանում է արագ և տեխնիկապես հագեցած ֆուտբոլ: Հարձակման գծի առաջատարը Ռումինիայի ազգային հավաքականի հարձակվող Ջորջե Ցուկուդյանն է, որը հաջող է խաղում նաև երկրորդ հարկում: Ցուկուդյանը տարիներ առաջ հանդիսացել է Ռումինիայի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, սակայն այս հարձակվողը եվրոպական թոփ ակումբներում այդպես չի չհայտնվել: Այնուամենայնիվ, օժտված լինելով ֆիզիկական լավ տվյալներով և բարձր արագությամբ, այս հարձակվողը մշտապես լարվածության մեջ է պահում մրցակցի պաշտպաններին:

2014 թվականին Ցուկուդյանը տեղափոխվել է անգլիական «Չարլթոն»: Ռումինական թերթերից մեկը, ոգևորված լինելով այս տրանսֆերով, գրել էր, որ անգլիացի պաշտպանները կկարողանան կասեցնել Ցուկուդյանին, եթե միայն կարողանան բռնել նրա վզից: Այդուհանդերձ, Անգլիայում անցկացնելով երկու տարի՝ Ցուկուդյանին հաջողվել էր խփել ընդամենը 2 գնդակ (20 խաղում): Ստացվում է, որ անգլիացիներին, այնուամենայնիվ, հաջողվել է բռնել Ցուկուդյանի վզից:

«Կլուժի» պորտուգալացի մասնագետ Անտոնիո Կոնսեյսաո Դա Սիլվա Օլիվեյրան հաճախ է օգտագորևծում 4-2-3-1 դասավորությունը՝ որպես կենտրոնական՝ նոմինալ հարձակվող օգտագործելով Ցուկուդյանին: Ամենայն հավանականությամբ, այսօր ևս ռումինական թիմը կխաղա 4-2-3-1 սխեմայով: «Կլուժի» կազմում աչքի են ընկնում խորվաթ կիսապաշտպան Դամյան Ջոկովիչն ու արգենտինացի կիսապաշտպան Էմանուել Քուլիոն: Վերջինս, ի դեպ, «Մալմյոյի» հետ պատասխան խաղում կարմիր քարտ է ստացել և այսօր խաղադաշտ դուրս չի գա: Այսօրվա խաղին չի մասնակցի նաև «Կլուժի» մեկ այլ առանցքային խաղացող՝ ալժիրցի կիսապաշտպան Բիլել Օմրանին: Վերջինս շվեդական թիմի երկու հանդիպումներում մեկական դեղին քարտ է ստացել: Այս երկու ֆուտբոլիստների բացակայությունը լավ հնարավորություն է «Ալաշկերտի» համար Երևանում դրական արդյունք գրանցելու:

Ընդունենք, որ ուժերը անհավասար են, սակայն մեր թիմերից «Փյունիկն» արդեն իսկ ապացուցել է, որ կարելի է արժանի պայքար մղել նաև զորեղ մրցակիցների դեմ: Որպես օրինակ նշենք, որ «Կլուժի» ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 23.35 միլիոն, իսկ «Ալաշկերտի» խաղացողների ընդհանուր տրանսֆերային արժեքը՝ 5.55 միլիոն եվրո:

Ուշագրավ վիճակագրական մի փաստ. «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում է հայտնվել՝ խփելով ընդամենը մեկ գնդակ: Մասնավորապես, Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 6:0 հաշվով զիջել էր շոտլանդական «Սելթիկին» և հայտնվել Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում: Այստեղ «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ Մոնտենեգրոյի չեմպիոն «Սուտյեսկային» 1:0 հաղթելուց հետո պատասխան հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի՝ 0:0: Ի տարբերություն «Փյունիկի»՝ «Ալաշկերտը» աչքի չի ընկել գրագետ և տպավորիչ խաղով, իսկ միակ գնդակը գրանցվել է սերբ պաշտպան Մլադեն Զելկովիչի անհատական վարպետության շնորհիվ: Մասնավորապես Զելկովիչը եզրից միայնակ ճեղքելով մրցակցի պաշտպանությունը՝ գրավել էր մրցակցի դարպասը:

Հուսանք, որ այսօրվա մրցավեճում «Ալաշկերտին» կհաջողվի վերջապես ցուցադրել գրավիչ ֆուտբոլ: Երկրպագուների շարքերում այսօր մեծ ոգևորություն է տիրում, և ցանկալի կլինի, որ «Ալաշկերտը» գոնե չկոտրի այդ ալիքը:

«Տղաները դուրս կգան դաշտ ձեզ բավարարելու համար: Կազմի 99 տոկոսը պատրաստ է խաղին: Փոփոխությունները վաղը կտեսնեք: Բոլորդ էլ գիտեք, թե ինչպիսի թիմ է «Կլուժը»: Նոր ենք սկսել մրցաշրջանը: 4 խաղում մեկ գոլ ենք խփել, բայց պետք է ասել, որ երկու խաղում էլ գոլ բաց չենք թողել»,-լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում