Համաշխարհային օթերևութաբանական կազմակերպության մասնագետները գտնում են, որ ընթացիկ 2018 կդառնա ամենաշոգը ուսումնասիրությունների ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին օգոստոսի 8-ին հայտարարել է ՀՕԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ելենա Մանաենկովան:
Ամռան առաջին կեսին ծայրահեղ եղանակային պայմաններ են դիտարկվել տարբեր աշխարհամասերում:
«Շոգ եղանակն ու շատ բարձր ջերմաստիճանները, որոնք այժմ դիտվում են, համապատասխանում են կլիմայի փոփոխության պայմաններում մեր կանխատեսումներին»,- ասել է Մանաենկովան:











































