Monday, 22 06 2026
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
07:30
Մունդիալ-2026. Անգլիան, Գանան ու Կոլումբիան հաղթեցին առաջին տուրում
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում

Ֆուտբոլային հեղափոխությունը կայացած է. «Փյունիկի» կարևորագույն հանգրվանը

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը ակումբային ֆուտբոլի մակարդակով հանդիպումներին լեփ-լեցուն էր եղել թերևս 15-16 տարի առաջ: Այն ժամանակ նորաստեղծ «Փյունիկին» եվրագավաթների խաղարկություններում հաջողվել էր որակավորման մեկ փուլ հաղթահարել: Դա մեծ իրադարձություն էր մեզ համար: Մասնավորապես, երևանյան ակումբը պայքարից դուրս էր թողել ֆիննական «Տամպերեին», Իսլանդիայի «Ռեյկյավիկին»:

Տևական դադարից հետո երեկ «Հանրապետականը» լեցուն էր: Ավելին՝ մարզադաշտում տիրում էր բոլորովին նոր մթնոլորտ: Մթնոլորտ, որը բնորոշ է եվրոպական ֆուտբոլային երկրներին: 90 լարված րոպեների ընթացքում երկրպագուները անդադար քաջալերում էին «Փյունիկին»: Պետք է նշել, որ «Փյունիկը» բավական ուժեղ «Մաքաբիի» հետ հանդիպեց Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլում: Նման մակարդակի հանդիպում առաջին անգամ տեղի ունեցավ մեր երկրում, և պետք է ասել, որ խաղը ստացվեց: Հիմա հազարավոր ֆուտբոլասերներ հավատում են, որ հայկական ակումբը կարող է խաղալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆում՝ պայքար մղելով հեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգրի համար: Այսօր դժվար է գտնել երկրպագուի, որը դժգոհ է մնացել «Փյունիկ»-«Մաքաբի» հանդիպումից:

Ինչ խոսք, մեր թիմի խաղը իդեալական չես համարի, բայց մարտական ոգին և հաղթանակի ձգտումը իսկապես հարգանքի են արժանի: Երկու ամիս դժվար էր պատկերացնել, որ ակումբային ֆուտբոլի մակարդակով հայկական թիմի մասնակցությամբ կարող է նման արդյունք և նման որակի խաղ լինել: Մարզադաշտ եկած շատ երկրպագուները վստահաբար ասում էին, որ վերջին տարիներին Հայաստանի ազգային հավաքականը չի ցուցադրել նման գրագետ և մոտիվացված ֆուտբոլ, որը երեկ ցուցադրեց «Փյունիկը»:

Ֆուտբոլային հեղափոխությունը հայկական ֆուտբոլում այլևս իրականություն է: Մեր թիմը կարևորագույն մի հանգրվանում է, որտեղ «հաշիվ են պարզում» կայացած և մարտունակ թիմերը: Անդրեյ Տալալաևին կարճ ժամանակահատվածում հաջողվեց ստեղծել այդ կոլեկտիվը:

Սպասվածին համաձայն՝ «Փյունիկ»-«Մաքաբի» հանդիպումը, ի տարբերություն «Փյունիկ»-«Տոբոլ» մրցավեճի, աշխույժ և դինամիկ ընթացք ունեցավ: Երկու թիմերն էլ խաղացին 4-4-2 դասավորությամբ: «Փյունիկի» խաղում հատկապես գրավում էր պաշտպանությունից հարձակման անցնելու դինամիկան: Սա հայկական թիմերի համար խնդիր էր, որը տարիներ շարունակ լուծում չէր ստանում: Մասնավորապես, հասնելով դաշտի կենտրոն՝ մերոնք շատ դեպքերում ուղղակի շարունակություն չեն գտնում: Ինչ խոսք, ֆուտբոլային այս խոտանի մեղավորները մարզիչներն են:

«Փյունիկը» ոչ միայն մի քանի փոխանցումներով դուրս էր գալիս սեփական կիսադաշտից, այլև արդյունավետ կերպով օգտագործում էր եզրերը: Նոմինալ հարձակվող Կոնատեն վատ չէր գործում երկրորդ հարկում և կարողանում էր գնդակ պահել: Բավական ուժեղ պաշտպանության դեմ, սակայն, այս ֆուտբոլիստը կարծես միայնակ լիներ: «Փյունիկի» առաջատարներից Պետրոս Ավետիսյանի բացակայությունը զգացնել տվեց: Մյուս նոմինալ հարձակվող Վոյնովի գործողությունները այնքան էլ սուր չէին: Բացը փորձում էր լրացնել Ալիկ Առաքելյանը, որը փայլուն խաղ ցուցադրեց և հսկայական աշխատանք կատարեց: «Փյունիկի» ձախ եզրը՝ ի դեմս Առաքելյանի և պաշտպան Սերոբ Գրիգորյանի, բավական ուժեղ է: Վստահաբար կարելի է ասել, որ Պետրոս Ավետիսյանը, Ալիկ Առաքելյանն ու Սերոբ Գրիգորյանը պատրաստ են օգնել Հայաստանի ազգային հավաքականին: Նշենք, որ մեր ազգային թիմն այսօր ձախ պաշտպանի խնդիր ունի, և Գրիգորյանը կարող է լրացնել բացը:

Ինչևէ, ունենալով 3-4 իրական գոլային հնարավորություն, «Փյունիկը» հանդիպումն ավարտեց գոլազուրկ ոչ-ոքիով: Այո, շատ ավելի հաճելի կլիներ գոնե նվազագույն հաշվով հաղթանակը, բայց հիմա ուղղակի պատեհ չէ չօգտագործված պահերի մասին խոսելը: 0:0 հաշիվը դրական արդյունք է, որը իրական հնարավորություններ է տալիս դիմակայությունում հաղթող դառնալու:

Լրագրողների հետ հանդիպմանը «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն ասաց, որ թիմի առանցքային խաղացողներից Կառլեն Մկրտչյանն ու Էրիկ Վարդանյանը արդեն մարզվում են և կարող են օգնել թիմին: Երեկ պահեստայինների թվում էր նաև կենտրոնական պաշտպան Արթուր Քարտաշյանը: Սրանք խաղացողներ են, որոնք զգալիորեն կարող են ուժեղացնել խաղը: Վստահ ենք, որ Տալալաևը կկարողանա նրանց արդյունավետ կերպով օգտագործել խաղադաշտում:

«Պետք է սպասել մի փոքր։ Եթե կարծում եք, որ պետք է միանգամից հաղթենք եվրագավաթների խմբային փուլերին մասնակցած թիմերին, ապա սխալ պատկերացում ունեք։ Ես այդքան էլ գոհ չեմ փոխարինման մտած ֆուտբոլիստներից, քանի որ այլ բան էի ուզում։ Կան լավատեսներ և վատատեսներ։ Ես լավ տեղեկացված իրատես եմ։ Ես չեմ ափսոսում, որ բաց թողեցինք Բալդեին։ Իմ կարծիքով՝ նա արագ և մեծ պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է։ Նա ձախ պաշտպան է, բայց նրա զարգացմանը սպասելով՝ մեր մազերը կարող են սպիտակել։ Կարող ենք նաև նրան առջևի գծում օգտագործել, բայց առջևի գծում նույնպես մեծ մրցակցություն կա։ Ես ափսոսում եմ միայն, որ բաց թողեցինք մեր գոլային պահերը, որոնք շատ էին»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Փյունիկի» մարզիչը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում