Tuesday, 30 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Քոչարյանին պաշտպանողները հակահեղափոխական դաշինք են ստեղծում. օգոստոսի 17-ին ժողովուրդը ցույց կտա, թե ում կողմից է

«Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարի 23 տարվա ստաժ ունեմ: 97թ-ին, երբ Ռ. Քոչարյանը վարչապետ դարձավ, ես լուրջ խոսակցություն եմ ունեցել Լ. Տեր-Պետրոսյանի հետ՝ ասելով, որ նա իր գերեզմանափորն է լինելու, և այդպես էլ եղավ,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: – Այս պատմությունն ունի ցավալի էջ. Սահմանադրության խախտման ամենացավալի պահը 98թ-ին էր, երբ ոմն Ալվինա Զաքարյան տեղեկանք էր տվել, որ իբրև թե Ռ. Քոչարյանը վերջին 10 տարում ապրել է Հայաստանում: ՀՀ քաղաքացիության օրենքով Ղարաբաղի բնակիչներին քաղաքացիություն չէր տրվում, տրվում էր անձնագիր, որ կարողանային ճամփորդել»:

«Քոչարյանը Մոսկվա գնաց և վերադարձավ ռուսական իմպերիալիզմի դաբրոյով»,- նշեց Շ. Պետրոսյանն, ով Մարտի 1-ի իրադարձությունների ականատես է: Նրա խոսքով՝ Մարտի 1-ի տեսարանն ահավոր էր. «Նույնիսկ սայլակին նստած կնոջն էին փորձում մահակով խփել… ժողովրդին ծեծում էին ամենադաժան ձևով: Կան մարդիկ, որոնք հանցակից են Մարտի 1-ի իրադարձություններին, նրանք պաշտպանում են Քոչարյանին, իրենց անուններն էլ ամոթից չեն նշում: Դե թող հանրահավաք անեն»:

«Երբ որ պարզվի, որ Քոչարյանի «նկուղում» դիակներ են, Սահմանադրության խախտումներ են, կեղծ փաստաթղթերն են, Հայաստանի սեփականությունն է, որ իրենով արեց ու ռուսներին տվեց, հանքարդյունաբերությունը, որ վարի տվեց Հայաստանը, վերացրեց մեծ դժվարությամբ ստեղծված հայկական ավիացիան. մենք չունենք ազգային փոխադրող. ո՞վ է պատասխան տալու: Բոլոր ոլորտներում բաժանում տեղի ունեցավ, Ամերիկայից ներդրողներ եկան, նրանց «քցեցին», էդքան մարդ ինքնասպան եղավ…: Կենտրոնի բնակիչներին խոստումներ տվեցին, նրանց իրենց տներից հանեցին ու խոստումները չկատարեցին, դրա համար պատասխան պիտի տա՞ն, թե՞ չէ»,- նշեց քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը:

Նա նաև նշեց, որ ժամանակին Քոչարյանն իրեն էլ է գործարք առաջարկել. ««Արաքս» ավիաընկերության 50 տոկոսն էր ուզում, բայց դա իմը չէր: Դրանից հետո ես նրան քննադատում էի, իսկ նա, լինելով քինախնդիր մարդ, անընդհատ հետապնդում էր, ինձ ուղղակի քրքրեց»:

«Կարծում եմ՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է և շատ ծանր հանցագործության մեղադրանք է: Նրան պաշտպանողները հակահեղափոխական դաշինք են ստեղծում: Ժողովուրդը օգոստոսի 17-ին ցույց կտա, թե ինքն ում կողմից է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում