Wednesday, 17 06 2026
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ

Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի պատվավոր տնօրեն, ականավոր գիտնական, հասարակական-քաղաքական անվանի գործիչ Սերգեյ Համբարձումյանի մահվան մասին:

Այս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի մահվան կապակցությամբ։

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Սերգեյ Համբարձումյանը հսկայական ավանդ ունի մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում, հեղինակ է շուրջ երկու հարյուր գիտական մեծարժեք աշխատությունների, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Խորհրդային Հայաստանի գիտությունների ակադեմիայի բաժանմունքի քարտուղարի, գիտությունների ակադեմիայի փոխնախագահի պաշտոններում և տասնամյակների դասախոսական աշխատանքի ընթացքում նա մեծ ներդրում ունեցավ Հայաստանում գիտական կադրերի պատրաստման գործում:

Մեկ և կես տասնամյակ ղեկավարելով Երևանի պետական համալսարանը՝ Սերգեյ Համբարձումյանը հսկայական աշխատանք կատարեց աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ հանրապետության մայր բուհի կապերի ամրապնդման, այն խոշոր գիտահետազոտական կենտրոն ու հայագիտության զարգացման օջախ դարձնելու, ինչպես նաև նոր ֆակուլտետների հիմնադրման գործում:

Սերգեյ Համբարձումյանը որքան եռանդուն ու նպատակասլաց էր Հայաստանի գիտական կյանքի կազմակերպման գործում, նույնքան հաստատակամ կեցվածք ունեցավ որպես Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի, ապա նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ՝ Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության գործում:

Կարծում եմ, չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը գիտական մի  ողջ դարաշրջանի յուրօրինակ խորհրդանիշներից է և մեծ ու պայծառ հետք թողեց ոչ միայն հայկական և խորհրդային գիտության, այլև բոլորիս հիշողության մեջ:

Հայրենական գիտության համար ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սերգեյ Համբարձումյանի հարազատներին ու մերձավորներին և  կիսում նրանց վիշտը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում