ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երախտիքի խոսքեր է փոխանցել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ Կորեական պատերազմում զոհված ամերիկյան զինվորների աճյունները վերադարձնելուն աջակցելու համար և վստահեցրել է, որ անհամբերությամբ սպասում է նրա հետ նոր հանդիպմանը։ Այս մասին Սպիտակ տան առաջնորդը գրել է Twitter-ում։
«Շնորհակալ եմ Ձեզ, նախագահ Կիմ Չեն Ըն, որ պահեցիք Ձեր խոսքը և գործարկեցիք մեր հզոր և սիրելի ընկած զինվորների աճյունները հայրենիք վերադարձնելու գործընթացը»,– նշել է Թրամփը ուղերձում։
Թրամփը նաև ընդգծել է, որ համոզված է եղել, որ հյուսիսկորեական առաջնորդը կհամաձայնի «այդ բարի արարքին»։ «Բացի այդ, շնորհակալ եմ Ձեզ հաճելի նամակի համար. ես անհամբերությամբ սպասում եմ Ձեզ հետ շուտափույթ հանդիպմանը»,– հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Երկու երկրների առաջնորդները Սինգապուրում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ պայմանավորվել էին ամերիկյան զինվորների աճյունները հայրենիք վերադարձնելու մասին։
Thank you to Chairman Kim Jong Un for keeping your word & starting the process of sending home the remains of our great and beloved missing fallen! I am not at all surprised that you took this kind action. Also, thank you for your nice letter – l look forward to seeing you soon!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 2, 2018











































