Ամերիկյան կողմը պատասխանել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի նամակին, որը նրանից ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը,– հաղորդում է Reuters-ը։
«Մենք պատասխանեցինք առաջնորդ Կիմի նամակին, որը ստացել էր նախագահը։ Այն շուտով կուղարկվի»,–ասել է Սանդերսը։
Նրա խոսքերով՝ նամակը նվիրված է պարտավորություններին, որոնք առաջնորդներն իրենց վրա են վերցրել Սինգապուրում գագաթնաժողովին արած համատեղ հայտարարությամբ։
Նա նաև նշել է, որ չնայած ամերիկյան նախագահի հայտարարությանն առ այն, որ նա հանդիպման է սպասում Կիմ Չեն Ընի հետ, տվյալ պահին երկու առաջնորդների օրակարգում նման հանդիպում չի նախատեսվում։










































