Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել Անկարայի հասցեին սպառնալիքներից։ Այս մասին հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան չի փոխի կալանավորված ամերիկացի հովիվ Էնդրյու Բրանսոնի նկատմամբ դիրքորոշումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքներին։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը ծանուցվել է տվյալ հարցի շուրջ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։
Էրդողանը հավելել է, որ «սպառնալիքների լեզուն ԱՄՆ-ին օգուտ չի բերի»։








































