Thursday, 02 07 2026
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»

Երկու շաբաթից «Սանիթեք»-ը կստանա նոր մեքենաներ և նոր թափով կշարունակի աղբահանությունը. ընկերության տնօրեն

«Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը հայտարարում է, որ ընկերությունն ապաքաղաքական կառույց է և սաբոտաժ իրականացնելու պատճառ չունի:

Այս մասին  «Սանիթեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Թավիլը նշեց «Սանիթեք» ընկերության գրասենյակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Շատ է խոսվում այն մասին, որ «Սանիթեք»-ը քաղաքական դրդապատճառներից ելնելով փորձում է սաբոտաժ անել: Սակայն, «Սանիթեք»-ը միջազգային կազմակերպությունն է, որը ներկայացված է 4 երկրներում: Սեփականատերը ես եմ և լիբանանյան կազմակերպությունը: Մենք չունենք տեղական որևէ գործընկեր ո՛չ քաղաքական, ո՛չ քաղաքական ոլորտում: Կարելի է ասել, որ 100%-անոց օտարերկրյա ներդրումների արդյունք է կազմակերպությունը: Մեր պայմանագիրը քաղաքապետարանի հետ է, այլ ոչ թե քաղաքապետի: Այն ժամանակ այլ քաղաքապետ էր, իսկ ընտրություններից հետո կլինի մեկ ուրիշը: «Սանիթեք»-ը ապաքաղաքական կառույց է»,- պարզաբանեց «Սանիթեք» ընկերության տնօրենը:

Թավիլն ասում է, որ այն պահից, ինչ «Սանիթեք»-ը սկսել է աշխատել Երևանում, ընկերությունը բազմաթիվ խնդիրների է բախվել և կրել է պատասխանատվությունը: Ընկերությունը պարտավորված է քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների համար մաքուր պայմաններ ստեղծել:

«Աղբահանության լուրջ խնդիրն առաջացել է մոտ 2 շաբաթ առաջ: Մենք աստիճանաբար կարգավորում ենք իրավիճակը: Հիմնական խնդիրը կապված է եղել մեքենաների և պահեստամասերի հետ»,- ընդգծեց Նիկոլաս Թավիլը: Նա նշում է, որ «Սանիթեք»-ի մեքենաները համապատասխանում են եվրոպական ստանդարտներին,  և դրանց պահեստամասերը պետք է ներկրվեն արտերկրից:

«Սանիթեք»-ը պատվիրել է նոր աղբամաններ և նոր մեքենաներ: Մեքենաները Հայաստանում կլինեն երկու շաբաթից: Տնօրենի հավաստմամբ՝ մինչ այդ աղբահանման աշխատանքները շարունակվելու են, իսկ մեքենաները ստանալուց հետո ավելի մեծ թափով են իրականացվելու: Նոր մեքենաներ գնելու համար ընկերությունը ներդրել է արել 500-600 հազար ԱՄՆ դոլար:

Ընկերության տնօրենն ասաց, որ այս պահին բանակցություններ են վարում նաև «Մերսեդես» ընկերության հետ՝ մեքենաները վերանորոգելու և թարմացնելու համար:

Այն հարցին, թե մեքենաների գնումը կկանխարգելի արդյոք աղբահանության գործընթացի նման խաթարման կրկնությունը, ընկերության տնօրենը պատասխանեց. «Մեքենաների գնումն 90 տոկոսով կօգնի թեկուզ ժամանակավոր՝ երկու-երեք տարով կանխարգելել նման իրավիճակի կրկնությունը՝ ժամանակավոր, քանի որ այս հարցին ավելի համակարգային մոտեցում է պետք»,- հավաստեց «Սանիթեք» ընկերության տնօրենը:

Իսկ աղմկահարույց այն տեղեկության մասին, թե ընկերության կողմից ստեղծվել են առանձին աղբավայրեր, Նիկոլաս Թավիլն ասաց, որ «Սանիթեք»-ը երբեք իր կողմից աղբանոց կամ աղբավայր չի ստեղծել: Այդ հարցով ընկերությունը համագործակցում է պետական կառույցների հետ և օգտագործում է այն տարածքները, որոնք նախատեսված են աղբակուտակման համար:

«Սանիթեք» ընկերության գործառնական բաժնի ղեկավար Արգիշտի Տիգրանյանն իր հերթին նշեց, որ գարշահոտությունը կանխելու համար ներկրվել է նոր նյութ, որով մաքրման աշխատանքներ են իրականացնում բնակելի շենքերի նկուղային հատվածներում, աղբարկղերում:

Նախատեսվում է նաև սերտ համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ փոքր աղբամանների խնդրի շուրջ, քանի որ  դրանք նախատեսված են ծխախոտների և մանր աղբի համար, սակայն հաճախ կարելի է դրանցում տեսնել մեծ չափսերի աղբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում