ԱՄՆ Ալաբամա նահանգի 36-ամյա բնակիչ Դևիդ Թոմասը, որն ուղեղի կաթվածքով է տառապում, առաջին անգամ Ֆլորիդայում լողափին է եղել իր վաղեմի ընկերոջ՝ Իզաս Ֆուլերի հետ։ Լողափին զբոսանքի ժամանակ տղամարդու արձագանքը հիացրել և հուզել է Facebook-ի օգտատերերին։
15 տարեկանից ի վեր տղամարդը հայրենի քաղաքից դուրս չի եկել։ Ընկերը հաշմանդամի մեխանիկական անվասայլակ գնելու համար միջոցներ է հավաքել և նրան արևելյան ափ տարել։ Թոմասի խոսքով՝ Ֆուլերի արարքն իրեն ստիպել է լաց լինել, քանի որ նախկինում ոչ ոք իրեն այդպիսի ուշադրության չի արժանացրել։
https://www.facebook.com/izas.fuller/videos/10156235075425791/
Լողափին հայտնվելով՝ Թոմասն ուրախացել է, շոշափել ավազը և կրկնել, որ դա լավագույն վայրն է, որտեղ ինքն այցելել է ամբողջ կյանքի ընթացքում։
Դիտելով տեսագրությունը՝ օգտատերերը շնորհավորել են Թոմասին և հիացել նրա ընկերոջ արարքով։











































