Վերջին մի քանի շաբաթը Բեյոնսե և Ջեյ Զի զույգը հանգստանում է On the Run II շրջագայության ելույթների ընդմիջումներին։ Քարթերների ընտանիքը շքեղ զբոսանավ է վարձել, որի վրա աստղերը հանգստանում են իրենց երեխաների՝ 6-ամյա Բլյու Այվիի և մեկ տարեկան Ռումիի և Սերի հետ։
ԱՄՆ ամենաքննարկվող աստղերի ծովային արձակուրդներին միլիոնավոր երկրպագուներ են հետևում, որոնց չեն կարող չուրախացնել երեխաների և նրանց ծնողների հազվագյուտ լուսանկարները։
Վերջին ժամերին համացանցի օգտատերերը ակտիվորեն քննարկում են Բլյու Այվիի նկարները, որոնք բառիս բուն իմաստով ցնցել են բոլորին։











































