Վերջին օրերին Հունաստանում անտառային հրդեհներ են մոլեգնում՝ մայրաքաղաք Աթենքից 40 կմ հեռավորությամբ Մատի գյուղում, որը հանրաճանաչ է զբոսաշրջիկների շրջանում։
Ֆիլիպ Կիրկորովի երեխաները՝ 6-ամյա Ալլա-Վիկտորյան և Մարտինը, այժմ Հունաստանում են։ Տարերային աղետի պատճառով հայտնի հայրիկը, որն այժմ Բաքվում երաժշտական փառատոնի է մասնակցում, փոխել է ծրագրերը և Հունաստան է մեկնում՝ երեխաների կողքին լինելու համար։
«Ցավակցում եմ Հունաստանին։ Շատ երեխաներ են զոհվել։ Իմ երեխաները ևս այնտեղ են, բայց ողբերգությունը շրջանցել է Աթենքի մերձակայքում գտնվող այն վայրը, որտեղ նրանք հանգստանում են։ Բաքվից Աթենք եմ մեկնում՝ նրանց վերցնելու և Բուլղարիայում մի քանի օր անցկացնելու համար»,-փառատոնի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կիրկորովը։









































