ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի օրենքները՝ ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը՝ գրում է trend.az-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին:
Յըլդըրըմը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը համարում է, որ սպառնալով Անկարային՝ կարող է ազդել թուրքական արդարադատության վրա:
«Թրամփը պետք է հրաժարվի Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ հայտարարություններից», – ասել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Թուրքիային պատժամիջոցներով, եթե Թուրքիան չազատի ամերիկացի քարոզիչ Էնդրյու Բրենսոնին:







































