ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կազմակերպության միջոցները սպառվում են։ Հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում։
Դյուժարիկը հիշեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի նամակի մասին, որտեղ վերջինը մտահոգություն է հայտնել՝ «կազմակերպության տագնապալից ֆինանսական դրության հետ կապված»։ Ներկայացուցչի խոսքով՝ նման դրության պատճառը ՄԱԿ-ի բյուջե ուշացած և չվճարված գումարներն են։
«Մենք հաճախ, հատկապես տարվա այս եղանակին, բավարար միջոցներ չենք ստանում, սակայն անցյալ տարվա դրության համեմատ մենք երբեք այսքան քիչ չենք ստացել»,-հայտարարելէ Դյուժարիկը։
Դրա հետ կապված՝ նա ՄԱԿ-ի անդամ-երկրներին կոչ է արել ժամանակին վճարումները կատարել։







































