Աստղաֆիզիկոսների միջազգային խումբը, հետևելով Ծիր Կաթինի կենտրոնում գտնվող հսկայական սև խոռոչի կողքով անցնող աստղերին, հաստատել է հարաբերականության ընդհանուր տեսությունը: Ըստ տեսության կանխատեսման՝ գիտնականները նկատել են գրավիտացիոն կարմիր տեղաշարժ: Այս մասին հաղորդում է Science Alert-ը:

Գրավիտացիոն կարմիր տեղաշարժ են կոչում երևույթը, որի ընթացքում փոխվում է էլեկտրամագնիսական ալիքների հաճախականությունը՝ ներառյալ զանգվածային մարմինների մոտակայքում գտնվող աղբյուրից արտանետված տեսանելի լույսը: Այդ ժամանակ սպեկտրալ գծերի տեղաշարժը տեղի է ունենում դեպի սպեկտրի կարմիր տարածք: Դա պայմանավորված է զանգվածային օբյեկտների մակերևույթին մոտ ժամանակի դանդաղումով, որի պատճառով էլեկտրամագնիսական ալիքների հաճախականությունը նվազում է:







































