Thursday, 02 07 2026
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք

Երևանի ավագանու ընտրությունները ստուգատես են լինելու, բայց կուսակցությունները, նույնիսկ ՔՊ-ն, ոչնչի պատրաստ չեն

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունն ավելի ու ավելի հաճախ է սկսել դիտարկվել իբրև խորհրդարանական արտահերթ ընտրության հնարավոր մանրակերտ: Թե՛ մեկ, թե՛ մյուս ընտրությունը դեռևս չեն էլ վերածվել նախընտրական պաշտոնական գործընթացի, թեև կարծես թե անվիճելի է, որ դրանք տեղի են ունենալու: Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակը գրեթե չի հարուցում որևէ կասկած: Կասկած չի հարուցում այն, որ քաղաքապետարան կվերադառնա ԲՀԿ-ն՝ հաղթահարելով անցողիկ շեմը: Իսկ ահա շեմը հաղթահարելու ունակ երրորդ ուժի հանգամանքը բաց է, իսկ առանց երրորդ ուժի անցողիկ շեմը հաղթահարելու ընտրությունը չի համարվի կայացած:

Երևանի ավագանին պետք է ունենա առնվազն երեք խմբակցություն: Այստեղ, իհարկե, ինտրիգ է այն, թե արդյո՞ք մասնակիցները կլինեն երեքից ավելի: Ըստ ամենայնի հենց այդպես էլ կլինի, քանի որ ընտրությանը թեկուզ առանձին մասնակցելու մասին «Լուսավոր Հայաստանն» է հայտարարել, ՀԱԿ-ն է պատրաստվում վերադառնալ, Զարուհի Փոստանջյանը թերևս հեշտ չի զիջի դիրքերը, «Ժառանգությունն» է հայտարարում, որ մասնակցելու է: Այսպիսով, մեծ է հավանականությունը, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունը խորհրդարանի ընտրության նախավարժանքը կլինի, սակայն այն չի լինի Հայաստանում քաղաքական վերադասավորումների հանգրվան, ու դա բարեբախտաբար, որովհետև ի վերջո քաղաքական վերադասավորումներ պետք է լինեն խորհրդարանի ընտրությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետներ Ստեփան Դանիելյանը, Ստեփան Գրիգորյանը և Ստեփան Սաֆարյանը:

Հնարավո՞ր է, որ հենց Երևանի քաղաքապետի ընտրությունը որոշի ԱԺ արտահերթ ընտրությունների ճակատագիրը. այս հարցին ի պատասխան՝ Ս. Գրիգորյանը նշեց. «Մեծ ազդեցություն կունենա, բայց չեմ կարծում թե բոլոր շեշտադրումները նույնը կլինեն, քանի որ նվազագույնը կես տարի կանցնի, և դա կլինի որոշիչ, քանի որ շատ բան կփոխվի, տրամադրությունները ևս կփոխվեն: Հեղափոխությունից հետո սպասելիքները մեծ են, հնարավոր է ինչ-որ սպաելիքներ չարդարանան և պատկերը մի փոքր այլ կլինի:

Ս. Գրիգորյանի խոսքով՝ մեզ մոտ չկա դասական բազմակուսակցական համակարգ, ամբողջը խարսխված է լիդերի դերի վրա. «Պատկերացնո՞ւմ եք ԲՀԿ-ն առանց Գ. Ծառուկյանի կամ «Ժառանգությունն» առանց Ր. Հովհաննիսյանի: Մեծ դեր է խաղում լիդերը ոչ թե ծրագիրը, հիմա լիդերը Նիկոլ Փաշինյանն է, նրա նկատմամբ վստահությունը շատ բարձր է, ակնհայտ է, որ նա ընտրություններին շատ ձայն կհավաքի»:

Ս. Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Ելք»-ը ճգնաժամ է ապրում. «Այդ ճգնաժամին ականատես եղանք և թավշյա հեղափոխությունից առաջ, երբ դաշինքը կազմող քաղաքական ուժերի առաջնորդներն ունեին տարբեր պատկերացումներ ճանապարհների վերաբերյալ, այդ ճանապարհները շատ չբաժանվեցին, բայց հեղափոխությունից հետո էլ չմիավորվեցին: Դա ներդաշինքային խնդիր է: Եթե չկա հայտարարություն միասին հանդես գալու մասին, ինքնին վկայում է այն մասին, որ Քաղաքացիական պայմանագիրը Երևանի քաղաքապետի ընտրություններին հանդես կգա առանձին: Երևանի ավագանու ընտրությունները ստուգատես են լինելու: Խորհրդարանական ընտրությունների վրա Երևանի քաղաքապետի ընտրությունները ազդեցություն կունենան, բայց դրանք նույնը չեն լինի»:

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական ուժերը պատրաստ չեն ոչ մի բանի, կուսակցությունները կայացած են, չունեն հանրային վստահություն, այդ թվում նաև ՔՊ-ն: Նրա դիտարկմամբ՝ հանրային վստահություն ունի Ն. Փաշինյանը, և դեռևս ամեն ինչ նրա շուրջ է լինելու:
«Ելք»- ը նախորդ ժամանակաշրջանի ֆորմատ էր, հիմա իրողություն է փոխվել, ինչո՞ւ պետք է «Ելք» դաշինքը միասնական լինի»,- նշեց Ս. Դանիելյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում