Սպիտակ տանը հայտնել են 6 նախկին պաշտոնյայի գաղտնի տեղեկությունների նկատմամբ հասանելիությունից զրկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման մասին։ Վերջինները Թրամփին Ռուսաստանի հետ կապերի մեջ են մեղադրել, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Նշվում է, որ Թրամփը պատրաստվում է հասանելիությունից զրկել FBI-ի և ԿՀՎ-ի նախկին տնօրեններին՝ Ջեյմս Քոմիին և Ջոն Բրենանին, Ազգային անվտանգության նախկին տնօրեն Մայքլ Հայդենին, ԱՄՆ հետախուզության նախկին տնօրեն Ջեյմս Քլեփերին, նախկին նախագահ Բարաք Օբամայի խորհրդական Սյուզան Ռայսին, ինչպես նաև FBI-ին նախկին փոխտնօրեն Էնդրյու Մաքեյբին։
2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության, ինչպե նաև Թրամփի՝ Մոսկվայի հետ կապերի գործի հետաքննությամբ զբաղվում է հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերը։











































