Հուլիսի 21-ին կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը, որի ընթացքում հաստատվել են ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ՀՀ Գավաթի խաղարկության խաղացանկերը և ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգը:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը կմասնակցեն 9 թիմերը՝ «Ալաշկերտը», «Բանանցը», «Փյունիկը», Երևանի «Արարատը», Գյումրիի «Շիրակը», Վանաձորի «Լոռին», Կապանի «Գանձասար-Կապանը», «Արցախը» և «Արարատ-Մոսկվան»:
Մրցաշարը բաղկացած կլինի 4 շրջանից, կսկսվի օգոստոսի 4-ին և կավարտվի 2019 թվականի մայիսի 30-ին:











































